Բաժիններ՝

«Երեկ քննարկման ժամանակ մի շարք որոգայթներ ի հայտ եկան, որոնք թույլ չեն տալիս կողմ քվեարկել». Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ճարտարապետական գործունեության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Քվեարկությունից առաջ «Ծառուկյան» դաշինքի խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք կողմ են քվեարկելու.

«Այս օրենսդրական նախաձեռնության քննարկումը շատ հետաքրքիր անցավ, ինքս հանձնաժողովում մասնակցել եմ քննարկումներին այս ոլորտի լրջագույն մասնագետների մասնակցությամբ, մենք կողմ կքվեարկենք առաջին ընթերմանը, սակայն շատ անհասկանալի է, որ կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության և ԱԺ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից տրված իրավական եզրակացության պայմաններում հանկարծ պետաիրավական հանձնաժողովի նախագահը լուրջ առարկություններ է ներկայացնում հակասահմանադրականության վերաբերյալ: Խնդրում եմ այստեղ  պարզություն մտցվի, և մինչև երկրորդ ընթերումը կտեսնենք՝ ինչ մարմին է սա լինելու»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ իրենք շատ են կարևորում այս օրենքի նախագիծը. «Սակայն երեկ քննարկման ժամանակ մի շարք որոգայթներ ի հայտ եկան, որոնք այս փուլում այս տեսքով թույլ չեն տալիս կողմ քվեարկել: «Ելք»-ը դեմ կքվեարկի, բայց մենք պատրաստ ենք աշխատել օրենքում ի հայտ եկած որոգայթները վերացնելու համար»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս