Արտոնյալ կլիներ այն դեպքում, եթե այդ 150 դոլարը մեզ հասնելիս ոչ թե 300, այլ 200-230 դոլար դառնար: Իսկ եթե տարիներ շարունակ, նույն Կ. Կարապետյանի գլխավորությամբ, գազը կրկնակի թանկ են վաճառել մեր բաժանորդներին, գերշահույթ ստացել ու այն գրպանել, ապա արտոնյալ տերմինը տվյալ դեպքում ոչ թե ամբողջ Հայաստանին, այլ ընդամենը մի խումբ պաշտոնյաներին է վերաբերել:
ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի աշակերտները 8 օր դասերի չեն հաճախել: Պատճառն այն է, որ դպրոցի սաների ծնողները դեմ էին իրենց դպրոցը` հարևան Արտավազդ գյուղի դպրոցի միացմանը եւ իրենց երեխաներին չէին ուղարկում դպրոց:
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձ Վ. Բ.-ի անվամբ քաղաքացուհի Կ. Ս.-ի կողմից բերված հանձնուքում աղցանի մեջ հայտնաբերել են սպիտակ փոշենման զանգված:
Հանրապետականը դրական է գնահատում կառավարության մեկ տարվա գործունեությունը: Այլ կերպ չէր էլ կարող լինել, ու ոչ այն պատճառով, որ դա ՀՀԿ-ի ձևավորած կառավարությունն է, և ՀՀԿ-ն է քաղաքական պատասխանատվություն կրում դրա համար:
Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ»-ում բռնկված հրդեհը հաջողվեց մարել միայն օրեր անց: Նախնական տվյալներով «Խոսրովի անտառ» արգելոցի 1600 հա տարածքից հրդեհի հետևանքով այրվել է 250 հա անտառ։
«Կառավարության գործունեության մեկամյակի առթիվ հրապարակված հաշվետվությամբ ուշագրավ փաստ է արձանագրվել. պարզվում է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ գերավճարները՝ ընթացիկ հարկային պարտավորություններից բացի, պետական բյուջե վճարված հավելյալ հարկերը, նվազել են 6.4 մլրդ դրամով, և այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ դրանք կազմել են 265 մլրդ 484.7 մլն դրամ:
Մասնավորապես նա 45 մլն, 8 մլն դրամով գնել է բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքներ, 20 մլն դրամով՝ բնակարան, 30 մլն դրամով՝ հասարակական նշանակության շինություն: Իսկ 13 մլն 775 հազար դրամով վաճառել է հողամաս:
Հայաստանի գործարարներից ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետաքրքրությունների մեջ է Իրաքի հետ առևտրաշրջանառության զարգացումը: Սամվել Ալեքսանյանի ընկերությունները տարատեսակ ապրանքներ են արտահանում Իրաք:
Ամոթ է խոստովանել, բայց մինչեւ ազերյան բանտում հայտնվելը ես անկեղծորեն կարծում էի, թե ղարաբաղյան հակամարտությունը շատ վիճելի է ու պետք է լուծվի Ադրբեջանի ազգային սահմանների հանդեպ հարգանքով։
Նա այժմ Ասիայի Օլիմպիական կոմիտեի և Ասիայի Հանդբոլի ֆեդերացիայի նախագահն է: Նախատեսվում են հանդիպումներ Սերժ Սարգսյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
Թվում է՝ բոլորն զբաղված են վերջին կրակոցների վերլուծությամբ, իսկ հիմնական վարկածը, քննիչներին հերթ չտալով, առաջ է քաշել մամուլը՝ Վերնիսաժի դեպքերն Ալավերդու վենդետայի շարունակությունն են։
Վանաձորի օդից կախված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, պարզվում է, ներքին կոմպլեքսներ ունի իր լեգիտիմության հարցում։ Օրերս նրա և Փասադենայի քաղաքապետ Թերի Թորների գլխավորած պատվիրակության հանդիպման մասին մեզ մանրամասներ պատմեցին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Նվիրատվության չափը չենք կարող իմանալ, ես անձամբ չեմ կարող ասել, որովհետև տեղեկատվությանը չեմ տիրապետում: Ծրագիրն իրականացվել է «Երևան իմ սեր» ծրագրի կողմից, որի մասին վստահ եմ տեղեկություն ունեք, եթե իրենք նպատակահարմար գտնեն, իրենք պետք է բարձրաձայնեն նվիրատվության չափը»:
Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը Վերնիսաժի տարածքում նախօրեին հնչած կրակոցների մասին արդեն իսկ տեղեկացրել է իր երկրի արտաքին գործերի նախարարությանը:
Հայաստանում ամռան ամիսներին տեղի ունեցած հրդեհներից հետո «Հայանտառ» ՊՈԱԿ-ի որևէ աշխատակից այդպես էլ չի պատժվել թերանալու և վերահսկողություն չիրականացնելու համար:
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 02:39-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 40 շենքի վերելակից ձայն է լսվել, ծուխ է նկատվում, ներսում կան քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոր Սահմանադրության պահանջների համաձայն, ինչպես հայտնի է, կառավարությանն առընթեր մարմիններն առաջիկայում պետք է միավորվեն որևէ գերատեսչության հետ կամ՝ կառուցվածքային համապատասխան փոփոխություններով, նախարարության կարգավիճակ ստանան։
Պարզվում է՝ Հայաստանի պետական սահմանն այնքան էլ պաշտպանված չէ, և հարկ եղած դեպքում կարող են այն ապօրինի ճանապարհով հատել:
Մեծ Բրիտանիայում սատկել է Նաթմեգ անունով աշխարհի ամենածեր կատուն, որը 32 տարեկան էր:
YuMi երկձեռնանի ռոբոտը որպես սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր է հանդես եկել Իտալիայի Պիզա քաղաքում:
Քենիայի Մասի Մարա ազգային բնայգում սաֆարիի մասնակիցը տեսագրել է, թե ինչպես է կոկորդիլոսի երախից փրկվել իմպալա-այծքաղը:
Վիկտորյա Բեքհեմը հագուստի նոր հավաքածու է ցուցադրել Նյու Յորքում կազմակերպված նորաձեւության շաբաթվա ընթացքում:
Ընկույզով ամենահամեղ տորթը՝ «Թագավորական»:
Հետազոտողների միջազգային խումբը պարզել է, որ 35 եւ ավելի բարձր տարիքում հայրությունը բացասաբար է ազդում սերնդի վերարտադրողական ունակության վրա:
Հասկանալու համար, թե ինչ է սերը ձեզ համար, կարող եք անցնել այս թեստը. որ զույգն է ձեզ ամենաերջանիկը թվում։
Եթե օրգանիզմում հեղուկի կուտակման և հիպերտոնիայի խնդիր ունեք, հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին։ Այս մթերքը միզամուղ հատկություն ունի և կարող է օգնել մաքրել օրգանիզմը, ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից և իջեցնել արյան ճնշումը։
«Շատ դրական եմ վերաբերվում այն հանգամանքին, որ «Ելքի» մեր գործընկերները որոշակի զիգզագներից հետո եկան այն տեսակետին, ինչ հայտնում էր «Ժառանգությունն» ի սկզբանե՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից»: