![](/banners/BeFunky-design.jpg)
Ռոբոտն առաջին անգամ ղեկավարել է սիմֆոնիկ նվագախումբը
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/905413.jpg)
YuMi երկձեռնանի ռոբոտը որպես սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր է հանդես եկել Իտալիայի Պիզա քաղաքում: Տեսահոլովակը հրապարակված է ABB-ի YouTube-ալիքում։ Համերգը տեղի է ունեցել Վերդիի թատրոնում: Ռոբոտին հրավիրել էր տենոր Անդրեա Բոչելին:
Լուկա քաղաքի նվագախումբը՝ YuMi-ի ղեկավարությամբ, կատարել է այնպիսի արիաներ, ինչպիսիք են La donna Ռ mobile-ն Ջուզեպե Վերդիի «Ռիգոլետո» օպերայից, O mio babbino caro-ն Ջակոմո Պուչինիի «Ջանի Սկիկի» օպերայից, ինչպես նաեւ պասաժը «Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայից: