
«Սուբյեկտի» օբյեկտները. ԿԳ փոխնախարարը զբաղվել է բնակարանների գնմամբ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, որն օրերս Երևանի ավագանու անդամներից Անահիտ Բախշյանին «սուբյեկտ» էր անվանել, անցած տարվա ընթացքում հիմնականում զբաղվել է բնակարանների գնմամբ:
Մասնավորապես նա 45 մլն, 8 մլն դրամով գնել է բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքներ, 20 մլն դրամով՝ բնակարան, 30 մլն դրամով՝ հասարակական նշանակության շինություն: Իսկ 13 մլն 775 հազար դրամով վաճառել է հողամաս:
Բացի այս՝ նա ունի Volkswagen Jetta 2.8 մակնիշի ավտոմեքենա: Փոխնախարարի դրամական միջոցները կազմում են 7 մլն դրամ և 70 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 2 մլն 811 հազար դրամ:
Տեղեկացնենք, որ խոսքը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահրամ Մկրտչյանի մասին է, ով «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի հովանավորյալն է. նրա շնորհիվ ժամանակին դարձավ պատգամավոր, հիմա էլ՝ փոխնախարար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։