Ինչպես է այծքաղը փրկվել կոկորդիլոսից
Քենիայի Մասի Մարա ազգային բնայգում սաֆարիի մասնակիցը տեսագրել է, թե ինչպես է կոկորդիլոսի երախից փրկվել իմպալա-այծքաղը: Տեսանյութը հրապարակված է արգելոցի YouTube-ալիքում։
Տեսահոլովակն սկսվում է արդեն իմպալայի վրա սողունի հարձակումից հետո: Գիշատիչը բռնել է պառկած այծքաղի հետին թաթը եւ համբերությամբ սպասում է: 30 վայրկյան անց նա թուլացնում է երախը՝ որսն ավելի հարմար բռնելու համար: Իմպալան օգտվում է դրանից, ոտքի ցատկում եւ արագորեն հեռու փախչում: Կոկորդիլոսն անմիջապես կորցնում է դրա նկատմամբ հետաքրքրությունը, շուռ է գալիս եւ սողում հակադիր կողմը:
Հրապարակումից հետո մեկ օրում տեսագրությունն ավելի քան 110 հազար դիտում է հավաքել: