Ընկույզով ամենահամեղ տորթը՝ «Թագավորական»
Բաղադրիչներ
Խմոր
1. Ձու – 10 հատ
2. Շաքարավազ – 2 բաժակ
3. Ալյուր – 2 բաժակ
4. Սոդա – 1 թ/գ
5. Վանիլին – 2 պտղունց
6. Ընկույզ – 1 բաժակ
7. Կակաո – 3-4 թ/գ
Կրեմ
1. Խտացրած կաթ – 1.5 բանկա
2. Կարագ – 300 գ
3. Ձու – 1 հատ
4. Վանիլին – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Առաջին շերտ. 5 ձուն 1 բաժակ շաքարավազի հետ լավ հարել, ավելացնել մեկ բաժակ ալյուր, կես թեյի գդալ սոդա և 1 պտղունց վանիլին: Գազօջախի թիթեղին նախապես յուղ քսել, ստացված զանգվածը լցնել մեջը, դնել ջեռոցը (ջերմաստիճանը՝ ցածր):
2. Երկրորդ շերտի խմորը պատրաստել նույն ձևով, ավելացնել 1 բաժակ ծեծած ընկույզ և 3-4 թ/գ կակաո:
3. Պատրաստի շերտերը բաժանել երկուական մասերի:
4. Կրեմ. 1.5 բանկա խտացրած կաթը 300 գ կարագի և 1 ձվի հետ լավ հարել, ավելացնել 1 պտղունց վանիլին:
5. Այնուհետև հերթականությամբ դնել իրար վրա 1 գորշ, 1 սպիտակ շերտերը, ամբողջությամբ պատել կրեմով և վրան ցանել թխվածքի փշրանքներից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը