Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը Վերնիսաժի տարածքում հնչած կրակոցների մասի տեղեկացրել է իր երկրի ԱԳՆ-ին. «Ժողովուրդ»

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը Վերնիսաժի տարածքում նախօրեին հնչած կրակոցների մասին արդեն իսկ տեղեկացրել է իր երկրի արտաքին գործերի նախարարությանը:

Ինչպես հայտնի է, կրակոցները տեղի են ունեցել դեսպանատան անմիջական հարևանությամբ. սպանված Գագիկ Մոսինյանի մարմինը դեսպանատնից մի քանի մետր էր հեռու:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատնից հետաքրքրվել է՝ միջադեպից հետո ի՞նչ քայլեր են իրենք արել: Ի պատասխան՝ դեսպանության մշակութային բաժնի կցորդ Մելինե Եղոսյանը նշեց. «ՀՀ իշխանությունների նախաձեռնությունը պետք է լինի, որպեսզի ՀՀ քաղաքացիներն ավելի անվտանգ շրջեն քաղաքում: Իսկ Լեհաստանին տեղեկացնելն արվում է որպես տեղեկատվության տրամադրում, որպեսզի տեղյակ լինեն` ինչ է կատարվում երկրում: Որևէ այլ քայլ չենք կարող անել, անվտանգության բարձրացումը պետք է ՀՀ իշխանությունների առաջադրանքը լինի»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս