Ուշագրավ փաստ` կառավարության մեկամյակի հաշվետվությունում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարության գործունեության մեկամյակի առթիվ հրապարակված հաշվետվությամբ ուշագրավ փաստ է արձանագրվել. պարզվում է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ գերավճարները՝ ընթացիկ հարկային պարտավորություններից բացի, պետական բյուջե վճարված հավելյալ հարկերը, նվազել են 6.4 մլրդ դրամով, և այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ դրանք կազմել են 265 մլրդ 484.7 մլն դրամ:
Մինչև հիմա իշխանությունները հրապարակում էին միայն խոշոր հարկատուների գերավճարները, և հուլիսի 1-ի դրությամբ այն կազմել էր 151.7 մլրդ դրամ: Բայց հիմա պարզվում է՝ գերավճարներ են վերցվել ոչ միայն խոշոր բիզնեսից, այլև մանր ու միջին ձեռնարկություններից, մոտ 110 մլրդ դրամի չափով: Ի դեպ, այս մասին միշտ խոսել է Համաշխարհային բանկը՝ շեշտելով տարեկան ավել քանի 250 մլրդ գերավճար հավաքելու մասին, և նախազգուշացնելով, որ այդ ամենը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։