Վանաձորի` օդից կախված քաղաքապետի կոմպլեքսները. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վանաձորի օդից կախված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, պարզվում է, ներքին կոմպլեքսներ ունի իր լեգիտիմության հարցում։ Օրերս նրա և Փասադենայի քաղաքապետ Թերի Թորների գլխավորած պատվիրակության հանդիպման մասին մեզ մանրամասներ պատմեցին։

Հանդիպման ողջ ընթացքում Ասլանյանը րոպեն մեկ հիշեցրել է, որ ինքն ընտրված քաղաքապետ է, որ ժողովուրդը հենց իրեն է ընտրել, և ոչ մի խնդիր չկա, ու բնականոն հունով աշխատում է՝ ակնկալելով նաեւ դրսից ֆինանսական աջակցություն, որպեսզի Վանաձորն է՛լ ավելի ծաղկեցնի։ Սակայն Փասադենայի քաղաքապետին նա չի կարողացել համոզել, և հանդիպումը, կարելի է ասել, անպտուղ է անցել։ Մինչդեռ նախկինում Փասադենայից մեծ միջոցներ են նվիրաբերվել քաղաքին, որով վերանորոգվել են Վանաձորի բազում նախակրթարաններ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930