Ծագումնաբաններն անսովոր կապ են գտել շաքարախտի և սրտի հիվանդությունների միջև
Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են ավելի քան տասը գեն, որոնցում մուտացիաները հանգեցնում են թե՛ երկրորդ տիպի շաքարախտի եւ թե՛ սրտի պսակաձեւ անոթների հիվանդության զարգացման, ինչը վկայում է առողջության այս խնդիրների հայտնվելու մեջ ընդհանուր կապերի առկայության մասին: Այդ մասին ասված է Nature Genetics հանդեսում հրապարակված հոդվածում:
«Այդ գեների հայտնաբերումը, որոնք մեծացնում են թե շաքարախտի, եւ թե սրտի հետ կապված խնդիրների զարգացման վտանգը, մեզ կարող է թույլ տալ ստեղծել դեղեր, որոնք ունակ լինեն պայքարելու թե՛ մեկ եւ թե՛ մյուս հիվանդության դեմ: Բացի դրանից, այժմ մենք կարող ենք ձեռնամուխ լինել այլ գեների որոնման, որոնք նավազեցնում են մեկ հիվանդության զարգացման հավանականությունը, բայց, ըստ որում մեծացնում են երկրորդն ստանալու հավանականությունը»,- պատմում է Դենիշ Սալեհինը Ֆիլադելֆիայի (ԱՄՆ) Փենսիվանիայի համալսարանից:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության՝ աշխարհում կա շաքարախտով հիվանդ 347 միլիոն մարդ, ընդ որում 10 շաքարախտավորներից մոտէ ինսուլինի նկատմամբ օրգանիզմի անընկալունակության աճի հետեւանքով: Շաքարախտով հիվանդների 80 տոկոսն ապրում է եկամտի ցածր եւ միջին մակարդակով երկրներում: Մինչեւ 2030 թվականը շաքարախտը կդառնա ամբողջ աշխարհում մահվան յոթերորդ պատճառը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: