Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը 2017-ի մայիսի 3-ին Աստանայում տեղի ունեցած Սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ժամանակ հուշագիր են ստորագրել: Հուշագրի կետերի համաձայն`3 երկրները, ստանձնելով հրադադարի երաշխավորների դեր, Սիրիայում պետք է ստեղծեն անվտանգության գոտիներ:
Թրամփը խստացրել է ԱՄՆ-ի դիրքորոշումը Իսլամաբադի նկատմամբ: Նրա վարչակազմը նախազգուշացրել է, որ կարող է նվազեցնել անվտանգության ոլորտում Պակիստանին ցուցաբերվող օգնությունը, եթե նա չկանխի զինյալների կողմից անվտանգ պատսպարանների օգտագործումն իր տարածքում:
Օգոստոսի 22-ին՝ ժամը 02:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի եռակի չեմպիոնի Արթուր Ալեքսանյանի հնարքը ճանաչվել է աշխարհի առաջնության մրցումային առաջին օրվա լավագույն հնարք:
ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն եմ հղում Պերճ Զեյթունցյանի ընտանիքին ու մտերիմներին, ինչպես նաև բազմաթիվ ընթերցողներին:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու և առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 22-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյբուքայան իր էջում հրապարակել է Արթուր Ալեքսանյանի լուսանկարն ու գրել. «Կեցցե՜ս, Արթո՛ւր ջան, հպարտանում ենք քեզնով»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Դեպքի վայրում աշխատում են 37 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 11 աշխատակից: Իրականացվում են հետմարման աշխատանքներ: Ծխացող 20 օջախներից 14-ն արդեն մարվել են:
Վարդենիսում անչափահաս աղջիկը փորձել է ինքասպանություն գործել՝ բնակելի շենքի 5-րդ հարկից ցած նետվելու միջոցով, որը կանխվել է։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017թ. օգոստոսի 23-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց և Արցախի պողոտա-Արին Բերդի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Նախօրեին 31-րդ Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դարձել էր աշխարհի եռակի չեմպիոն:
Ոստիկանությունը հարուցել է քրեական գործ ՌԴ-ի Քրեական օրենսգրքի «Ուրիշի ունեցվածքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում» հոդվածով:
Արձակագիր, թատերագիր, սցենարիստ և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը մահացել է օգոստոսի 21-ի առավոտյան՝ երկարատև, ծանր հիվանդությունից հետո։ Նշանավոր գրողին վերջին հրաժեշտը կազմակերպելու համար ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի գլխավորությամբ։
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգմավոր Մելիք Մանուկյանը (Շշի Մելո) զբաղված է և չի կարող մեկնաբանել իր անվան հետ կապված վերջին միջադեպը:
Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ՔԿՀ-ների խցերը վերանորոգելու համար գումար խնդրելով: Սակայն նախարարությունը մերժել էր խնդրանքը՝ պատճառաբանելով, թե չկան բավարար միջոցներ:
Պարապմունքների ընթացքում հրահանգիչների ղեկավարությամբ հատուկ նշանակության ջոկատի խմբերը «Կամխուտ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում ծովի մակերևույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա գործնական վարժանքներ են անցկացնում և ուսումնասիրում պայմանական հակառակորդի թիկունք վայրէջքի և դեսանտավորման կարգը:
Ինչո՞ւ է զորամասի հրամանատարը արձակուրդի մեջ գտնվող բուժքրոջը առանց տեղյակ պահելու աշխատանքից ազատել: Ազատված բուժքույրը, դիմելով դատարան, փորձում է դա պարզել:
Պերճ Զեյթունցյանն այլևս մեզ հետ չէ, բայց մեզ հետ են նրա գրականությունը և բարի հիշողությունը տաղանդավոր գրողի, իսկական հայրենասերի ու քաղաքացու մասին:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը տարօրինակ ու զարմանալի է համարում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դիտարկումները` կապված հայոց լեզվի հետ:
Ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով սկսվել է հետաքննություն:
Փրկարարները բացել են տան դուռը. տան մոտակա խորդանոցում՝ կախված վիճակում, հայտնաբերել են՝ 1955 թ. ծնված Հ. Բ.-ի դին:
Խոսրովի անտառում բռնկված հրդեհն առիթ հանդիսացավ, որպեսզի պետական պաշտոնյաներն ի ցույց դնեն իրենց ամբիցիաները: Հիմա այդ ամենի հետևանքով լարվել են ՀՀ բնապահպանության նախարար ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի եւ Արարատի մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հարաբերությունները:
Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում («Հանրապետական ծննդատուն») շաբաթ` օգոստոսի 19-ին, նորածին է մահացել:
Գլխավոր հարցն այն է, թե դա քաղաքական խաղ է, քաղաքական շանտաժ է Եվրոպայի նկատմամբ, թե Թուրքիան իրապես մտածում է ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր կնքելու կամ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին։
Բարձրացված աղմուկից հետո Գոհար Հարությունյանը, նախքան դատի մեկնարկը, հուլիսի 12-ին փոխել էր հիմնադրամի անվանումը՝ գրանցելով «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամը, մրցույթն էլ վերանվանել «Միսս Արմենիա 2017»։
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքականությունից դուրս գալուց հետո, կարծես թե, իր ընտանիքին պատկանող բիզնես կապիտալը տեղափոխում է բարենպաստ վայր: