«Շատ վտանգավոր է այն, որ ԵՏՄ անդամ երկրներում հիմնականում արտադրվում են «մարդասպան» ապրանքներ». Ստեփան Վասկովսկի

«Երբ հանդիպում են պետությունների առաջին դեմքերը, մենք հասկանում ենք, որ մշակվում են երկարատև ռազմավարական հարցեր, երբ հանդիպում են վարչապետները, մենք հասկանում ենք, որ դա մարտավարություն է, և բոլորս սպասում ենք, թե նրանք ինչ կասեն, որպեսզի հասկանանք՝ կլավանա՞ մեր կյանքը»,- այսօր «Sputnik Արմենիա» մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Մոսկվա` «Համագործակցություն Եվրասիական տնտեսական միության շրջանակում. Ղազախստանում կայացած միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները» թեմայով տեսակամուրջի ժամանակ այս մասին ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Վասկովսկին (Մինսկ)՝ ընդգծելով, որ միջկառավարական խորհրդի նիստում քննարկված հարցերը հույս են տալիս, որ մեր կյանքը կլավանա։

«Ես չեմ ասում, թե այնտեղ քննարկված բոլոր հարցերը պետք է ուղիղ ընդունել։ Օրինակ՝ այնտեղ քննարկվեց ապրանքների հսկողության հարցը, և դրա հետ մեկտեղ՝ խոսվեց բիզնեսի կոմֆորտային պայմանների մասին, բայց բանն այն է, որ դա պետք է լինի օրենքի շրջանակում։ Իսկ ԵՏՄ անդամ երկրների բիզնեսմենները կոմֆորտ ստեղծելով՝ խուսափում են հարկային և մաքսային ծառայություններից, և, իհարկե, դրա վրա պետք է ուշադրություն դարձնել։ Հետևաբար՝ բիզնեսի դեպքում կոմֆորտի մասին խոսելը սխալ է, կոմֆորտի մասին մտածում են շեյխերը, իսկ ԵՏՄ անդամ երկրների բիզնեսը պետք է կենտրոնանա սոցիալական պատասխանատվության վրա։ Կոմֆորտ պետք է ստանան մեր երկրների բոլոր քաղաքացիները»,- նկատեց Վասկովսկին։

Ըստ նրա՝ շատ վտանգավոր է այն, որ ԵՏՄ անդամ երկրներում հիմնականում արտադրվում են «մարդասպան» ապրանքներ՝ ալկոհոլ և ծխախոտ. «ԵՏՄ անդամ բոլոր երկրներում այդ ապրանքների արտադրությունն ավելի մեծ է, քան ներքին պահանջմունքն է։ Դա նշանակում է, որ միմյանց փորձում ենք լճացնել այդ ապրանքներով։ Ճիշտ կլիներ այդ ապրանքները ճանաչել՝ հատուկ, և դրանց վրա հատուկ հսկողություն սահմանել։ Ոչ մի լավ բան չկա նրանում, որ ԵՏՄ անդամ երկրների հիմնական փողերը ստացվում են ծխախոտի և ալկոհոլի վաճառքից։ Դրանում ոչ մի լավ բան չկա։ Իհարկե, ընդունված է ասել, որ փողով սերը մարմնավաճառություն է, իսկ փողով ընկերությունը՝ բիզնես, բայց անհրաժեշտ է համապատասխան հսկողություն սահմանել այդ բիզնեսի վրա»։

Ինչ վերաբերում է քննարկված կենսաթոշակների հարցին, ապա, ըստ Վասկովսկու՝ այդ հարցը դեռ երկար ժամանակ կձգձգեն՝ պատճառաբանելով, թե գումար չկա։ Էլեկտրաէներգիայի միասնական շուկա ստեղծելու հարցը, նրա խոսքով՝ շատ կարևոր է և էֆեկտիվ կլինի։

Տեսանյութեր

Լրահոս