Իսրայելացիներին թույլատրել են աղմկել ամանորյա գիշերը
Իսրայելի իշխանությունները հայրենակիցներին թույլատրել են դեկտեմբերի 31-ի հունվարի լույս 1-ի գիշերն Ամանորը տոնել առանց գիշերային ժամերին լռությունը խախտելու համար տուգանվելու ռիսկի, ինչի մասին հայտնել է նախաձեռնության շահապաշտպանի՝ պատգամավոր Կոնստանտին Ռազվոզովի մամուլի ծառայությունը։
Տոնը, որը նախկինում իսրայելացիներն անվանում էին «Սիլվեստր», իսկ այժմ ավելի ու ավելի հաճախակի հնչում է «Նոր տարի», երկրում պաշտոնական կարգավիճակ չունի եւ նշվում է, գլխավորապես, նախկին ԽՍՀՄ-ից գաղթածների միլիոնավոր համայնքի ներկայացուցիչների կողմից:
Ռազվոզովի մամուլի ծառայությունը հայտնել է, որ բնապահպանության նախարարությունը, որը գլխավորում է եւս մեկ ռուսալեզու քաղաքական գործիչ՝ Զեեւ Էլկինը, իր հրահանգներում Ամանորը ներառել է այն օրերի ցանկում, երբ չի գործում գիշերային ժամերին աղմուկի արգելքը՝ Անկախության օրվա, Երուսաղեմի օրվա, Պուրիմի եւ Միմունայի կրոնական տոնի հետ մեկտեղ, որը նշում են մարոկացի հրեաները:
«ԽՍՀՄ-ից գաղթածների համայնքն արժանի է, որ պետությունը հաշվի առնի մեր ավանդույթները, ճիշտ այնպես, ինչպես հաշվի է առնում այլ երկրներից հայրենադարձների ավանդույթները»,- մյամուլի տեղեկագրում մեջբերում է արվում Ռազվոզովի խոսքից:
Նոր տարին իսրայելացիների մեծ մասը նշում է աշնանը հրեական օրացույցով եւ կոչում էՌոշ խա Շանա, հաղորդել էՌԻԱ Նովոստին: