Հարցման արդյունքները հրապարակելուց 1 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է IRI-ի տնօրենի հետ

Մարտի 6-ին հրապարակվեցին ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի կողմից հրապարակված հարցման արդյունքները։

Հարցման մասնակիցները պատասխանել էին «Եթե խորհրդարանական ընտրությունները նշանակված լինեին հաջորդ կիրակի, ո՞ւմ օգտին կքվեարկեիք» հարցին:

Փետրվարի 3-13-ը Հայաստանի 1500 քաղաքացիների շրջանում անցկացված այս հարցման համաձայն՝ 2025 թվականի ամռան համեմատ «Քաղպայմանագրի» վարկանիշը, եղել է 24% Հանրապետության կտրվածքով, 15%՝ Երևան քաղաքում:

Ընդդիմությունը կասկածանքով է վերաբերվում Ազգային ժողովի ընտրություններից երեք ամիս առաջ հրապարակված Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման արդյունքներին:

Կարդացեք նաև

Իհարկե, նպատակ չունենք վերլուծել հարցման արդյունքները, հատկապես, որ դա պահանջում է մասնագիտական պատրաստվածություն, ոչ էլ կասկածի տակ դնենք դրանք, բայց մի ուշագրավ հանգամանք, այնուամենայնիվ, գրավեց մեր ուշադրությունը:

Այդ հարցումն անցկացնելուց՝ շուրջ երկու, իսկ հրապարակման օրվանից՝ ուղիղ մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահ Դանիել Թվինինգի հետ:

Ըստ այդ հանդիպման մասին կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության և Ինստիտուտի միջև համագործակցության ընթացքը, Հայաստանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև հետագա համատեղ քայլերը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը: Փաշինյանը բարձր է գնահատել Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությունը և ընդգծել հանրային հաղորդակցության կարողությունների զարգացման կարևորությունը՝ այն դիտարկելով՝ որպես բաց և թափանցիկ կառավարման հիմք:

Ահա այսպիսի զուգադիպություն:

Տեսանյութեր

Լրահոս