Ի՞նչ փոփոխություններ կլինեն ԱՊՊԱ համակարգում ապրիլի 1-ից

Ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ուժի մեջ են մտնում կարևոր փոփոխություններ․ տեղեկացնում են Ապահովագրողների բյուրոյից։

«Կանոններում կատարված փոփոխություններով՝ բարձրացվել են ապահովագրական գումարների՝ հատուցման առավելագույն սահմանաչափերը՝

գույքին պատճառված վնասների համար գործող 1 800 000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է  2 500 000 ՀՀ դրամ,
անձնական վնասների համար գործող 3 300 000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է  3 500 000 ՀՀ դրամ։
Միևնույն ժամանակ, գործող կարգավորումներով սահմանված տրամաբանությունը պահպանելու համար մեկ ապահովագրական պատահարի հետևանքով բոլոր տուժողներին պատճառված վնասների հանրագումարի գծով ապահովագրական գումարները բարձրացվել են համամասնորեն՝ համապատասխանաբար սահմանելով  25 000 000 և 35 000 000 ՀՀ դրամ։

Կատարված փոփոխությունները պայմանավորված էին այն հանգամանքով, որ գործող ապահովագրական գումարները համահունչ չեն առկա իրողություններին և չեն ծածկում ԱՊՊԱ ոլորտում առաջացող վնասների զգալի մասը, մինչդեռ փոփոխությունները հնարավորություն կընձեռեն առավել ամբողջական պաշտպանել տուժողների շահերը»,- ասված է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031