Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն. այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ մարտի 10-ին՝ Փարիզում, Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։

«Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ»,- գրել է Բաղդասարյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031