Սննդաբանը բացահայտել է, թե որ հացն է ամենաօգտակարը
Կախված տեսակից և պատրաստման եղանակից, հացը կարող է ունենալ հակասական հատկություններ: HuffPost-ին տված հարցազրույցում սննդաբան Ջո Թրևերսը համեմատել է հացի տարբեր տեսակների օգուտներն ու վնասները։
Թրևերսը ամբողջական հացահատիկից պատրաստված կամ թթխմորով հացն անվանել է ամենաառողջարարը։
Նա նշել է, որ ամբողջական հացահատիկից պատրաստված հացերը նպաստում են աղիքների և սրտանոթային առողջությանը՝ իրենց բարձր մանրաթելային պարունակության շնորհիվ։ Մյուս կողմից, թթխմորով հացն ավելի հեշտ է մարսվում:
Սննդաբանը նշել է, որ մաքրված ալյուրից պատրաստված սպիտակ հացն ունի ավելի քիչ սննդարար նյութեր և կարող է արյան մեջ շաքարի մակարդակի զգալի բարձրացում առաջացնել։ Նա ընդգծել է, որ անհրաժեշտ չէ հացը բացառել սննդակարգից, այն պարզապես պետք է ուտել քիչ քանակությամբ։




