Սամվել Կարապետյանի տնտեսական քայլերը յուրաքանչյուրի կյանքը փոխելու են. Արամ Վարդևանյան

Մարտի 7-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում բացել են կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը խոսել է Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից եւ շեշտել, որ դրանք Սամվել Կարապետյանի կիրառական քայլերից մի քանիսն են, որոնք յուրաքանչյուրի կյանքը փոխելու են, որոնց կարիքը իսկապես կա և, որոնք վստահաբար իրագործվելու են բոլորի համատեղ աշխատանքով։

Խոսելով Սամվել Կարապետյանի ապօրինի անազատության մեջ գտնվելու մասին, Արամ Վարդևանյանը, նշել է. «Սամվել Կարապետյանի մոտ չարություն ընդհանրապես չկա։ Գիտեք, արդարության ճանապարհի ամենակարևոր երաշխիքը, մարդասիրությունն է։ Թվում է, պարզ բան եմ ասում, թվում է, թե հեշտ երևույթ եմ ասում, բայց մենք տեսնում ենք, որ հենց չարությունն է, որ պառակտել է մեր հասարակությանը, բաժանել է տարբեր խմբերի։

Իսկ մարդասիրությունը, չարություն չունենալը երաշխիքն է մեր համախմբման։ Եվ Սամվել Կարապետյանի մոտ հենց այս աշխարհընկալումը կա։ Հենց ուժեղ Հայաստանի գրավականներից մեկը համախմբված, միասնական և մարդասիրությամբ Հայաստանն է։ Դա է նաև ուժեղ Հայաստանի գրավականներից մեկը»։

Վարդեւանյանը շեշտել է՝ Սամվել Կարապետյանը միանշանակ լինելու է ազատության մեջ, որովհետև արդարությունը հաղթելու է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031