Բաժիններ՝

ՌԴ-ն և ԱՄՆ-ը սառը պատերազմի ժամանակներից ի վեր խորագույն ճգնաժամի մեջ են. CNN

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն ավելի ու ավելի խորն են սուզվում սառը պատերազմի ժամանակներից ի վեր ամենածանր ժգնաժամի մեջ, գրում է CNN-ի քաղաքական թղթակից Սթիվեն Քոլինսը։

Հեղինակն այսպես է մեկնաբանել Դոնալդ Թրամփի կողմից պատժամիջոցների մասին օրենքի ստորագրումը եւ Մոսկվայի «պայթուցիչ պատասխանը»՝ Կոնգրեսին դիմադրություն ցույց չտալու նրա որոշմանը: Քոլինսի տեսակետով՝ իրադրությունն ավելի վտանգավոր է դառնում նաեւ այն բանի հաշվին, որ Սպիտակ տունը մինչ օրս չի կարողանում հստակ արտահայտել, թե Ռուսաստանի նկատմամբ ինչ քաղաքականության կողմնակից է ինքը:

«Մոսկվայի նկատմամբ հաշտեցման եւ առճակատման միաժամանակյա քաղաքականությունը՝ ազդեցության համար Կոնգրեսի եւ նախագահի միջեւ պայքարի հետ մեկտեղ սպառնում է ստեղծել խառնաշփոթություն, որը երկու միջուկային տերությունների համար մեծացնում է սխալի շանսերը»,- գրում է նա, հաղորդել էՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս