Բաժիններ՝

Անսպասելի. 5 մթերք, որոնք քնկոտության պատճառ են դառնում

Mirkrasoty.life-ը գրում է, որ ընդունված է կարծել, թե մթերքն էներգիայի աղբյուր է և չի կարող քնկոտություն առաջացնել։ Իրականում մթերքների մի խումբ քնկոտության պատճառ է դառնում։

1. Կաթ։ Կաթնամթերքը սպիտակուցներ ու ածխաջրեր է պարունակում, որոնք ազդում են տրիպտոֆանի վրա, ինչը հանգեցնում է քնկոտության։ Դա է պատճառը, որ մեկ բաժակ կաթի կամ յոգուրտի օգտագործումը խորհուրդ է տրվում տեղափոխել երեկոյան ժամերի։

2. Նուշ։ Ընդեղենի այս տեսակը ևս խորհուրդ է տրվում մի փոքր ուշ օգտագործել։ Այն մեծ քանակով մագնեզիում է պարունակում, որը մկաններին օգնում է թուլանալ։

3. Սուրճ։ Չէի՞ք սպասում։ Թվում է, թե ոչինչ այնքան չի թարմացնում, որքան սուրճը։ Այստեղ մի նրբություն կա. սուրճը թարմացնում է և քնկոտություն չի առաջացնում միայն այն դեպքում, երբ օրվա ընթացքում երկու բաժակից ավելի չեք օգտագործում։ Եթե ավելի շատ սուրճ օգտագործեք, հակառակ արդյունքը կստանաք։ Էներգիային ու լավ տրամադրությանը կփոխարինեն ապատիան ու քնելու ցանկությունը։ Հիշեք, որ կանաչ թեյը հրաշալի այլընտրանք է։

4. Բալ։ Այո՛, այս պտուղները ևս կարող են քնկոտություն առաջացնել։ Բժիշկները գիշերային ժամերին բալի հյութ խմել խորհուրդ են տալիս այն անձանց, ովքեր անքնությամբ են տառապում։ Բալը մեծ քանակով մելատոնին հորմոն է պարունակում, որը կարգավորում է քնի ռիթմը։ Այս դեպքում ևս խորհուրդ է տրվում այս պտուղն օգտագործել երեկոյան ժամերին։

5. Պաստա։ Մակարոնները մեծ քանակով արագ յուրացվող ածխաջրեր են պարունակում, որոնք ոչ միայն չափազանց շատ կալորիաներ են պարունակում, այլև ազդում են օրգանիզմի ընդհանուր վիճակի վրա։ Այս մթերքը կտրուկ բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, իջեցնում ինսուլինի քանակը, ինչը հոգնածության է հանգեցնում։ Նույնը վերաբերում է նաև սպիտակ հացին, թխվածքին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս