Նոր վիրուս, որը վտանգավոր է WhatsApp-ի բոլոր օգտատերերի համար
Հատկապես ուշադիր եղեք, եթե այսպիսի հաղորդագրություն ստանաք:
Բոլորովին վերջերս համացանցում նոր վիրուս է հայտնվել, որը վտանգավոր է WhatsApp-ի օգտատերերի համար: Վտանգն այն է, որ վիրուսը գողանում է անձնական տվյալները (այդ թվում՝ լուսանկարները, տեսանյութերը և բոլոր տեսակի գաղտնաբառերը):
«Շնորհավորում ենք: Ձեր հեռախոսի համարը պատահականության սկզբունքով ընտրված օրվա ամենահաջողակ համարն է: Դուք նվեր ունեք: Անմիջապես պահանջեք այն»:
Նման հաղորդագրություն ստանում են այն մարդիկ, որոնք սմարթֆոնին զգուշացում են ստացել «WhatsApp-ի կողմից WhatsApp խմբում ավելացվելու» մասին:
Եթե Դուք նվերի կամ լավագույն օրվա մասին հաղորդագրություն ստանաք, մի շտապեք ուրախանալ. այդ օրը կարող է դառնալ վատագույնը: Եթե բացեք հաղորդագրությունը, ապա 100 տոկոսով կարող եք վստահ լինել, որ Ձեր անձնական տվյալները կփոխանցեք խարդախներին:
Վիրուսից խուսափելու միակ ճանապարհը հաղորդագրությունը չբացելն է: Ինչպես նաև չմոռանաք արգելափակել այն համարը, որից ստացել եք հաղորդագրությունը:
WhatsApp-ն արդեն աշխատում է օգտատերերին պաշտպանելու ուղղությամբ: Տվյալ պահին WhatsApp-ի օգտատերերի թիվը կազմում է մոտ 1 մլրդ: Եվ նույնիսկ նրանց մի մասի գաղտնի տեղեկատվությունը ստանալը չափազանց գրավիչ կարող է լինել խարդախների համար: Այնպես որ, անկասկած, նրանք կփորձեն նոր ճանապարհներ գտնել տեղեկատվությանը հասնելու համար: Խորհուրդ է տրվում լինել ավելի զգոն: