Բաժիններ՝

Լիբիայի առաջնորդ Հաֆթարը զգուշացրել է Իտալիային

Լիբիական ինքնահռչակ ազգային բանակի առաջնորդը սպառնացել է հետ մղել իտալական ցանկացած նավ, որն առանց թույլտվության կմոտենա Լիբիայի ջրերին: Այս մասին հայտնում է BBC-ն:

Խալիֆա Հաֆթարը լիբիական չորս քաղաքների ռազմածովային բազաներին հրամայել է արգելափակել իտալական նավերը:

Ավելի վաղ Իտալիայի խորհրդարանը հավանություն էր տվել ռազմածովային նավերի՝ Լիբիա ուղարկելու նախագծին, որպեսզի դադարեցնի Միջերկրական ծովով միգրանտների տեղափոխումը:

Լիբիայից վտանգավոր ուղևորություն իրականացնող միգրանտների հիմնական ուղղությունը հանդիսանում է հենց Իտալիան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031