Բաժիններ՝

Բաթումում առաջին անգամ տեղի է ունեցել հայկական տոլմայի մրցույթ-փառատոն

Սեւծովյան Բաթում քաղաքում առաջին անգամ տեղի է ունեցել հայկական տոլմայի մրցույթ-փառատոն: «Sputnik Գրուզիա»-ի տեսանյութում ներկայացված է, թե ինչպես է ամառային առողջարանային սեզոնի եռուն շրջանում անցել այդ միջոցառումը։

Բաթումում ապրող տասնյակ տնային տնտեսուհիներ իրենց պատրաստած տոլման ներկայացրել են մրցույթ-փառատոնում, որը կազմակերպվել Է Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցու տարածքում:

Ընդամենը մրցույթում ներկայացվել է ավելի քան 30 տարբեր տեսակի տոլմաներ: Մրցույթ-փառատոնի հաղթողները պարգեւատրվել են պատվոգրերով եւ արժեքավոր մրցանակներով: Տոնին այցելել են հարյուրավոր հյուրեր, այդ թվում՝ սեւծովյան քաղաքում հանգստացող զբոսաշրջիկներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031