Բաժիններ՝

«Մահրեզն ուզում է խաղալ ԱՊԼ-ի թոփ-ակումբներից մեկում». Կրեյգ Շեքսպիր

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կրեյգ Շեքսպիրը պատմել է ուժերն ԱՊԼ-ի մեկ այլ ակումբում փորձելու՝ Ռիհադ Մահրեզի ցանկության մասին:

«Աղվեսների» մարզիչը գտնում է, որ ալժիրցի կիսապաշտպանը, նախկինի նման, ուզում է հեռանալ ակումբից, իսկ հետաքրքրություն Մահրեզի նկատմամբ ցուցաբերում է «Ռոման»: Սակայն Մահրեզն ինքն ուզում է իր ուժերը փորձել Անգլիայի առաջնության թոփ-6 ակումբներից մեկում:

«Մահրեզը պլանավորում է խաղալ ԱՊԼ-ի թոփ-6 ակումբներից մեկում: Սակայն, եթե առաջարկ այդպես էլ չլինի, նա կմնա մեզ հետ: Եթե առաջարկը մեզ հարմար չլինի, և ղեկավարությունը չընդունի այն, Ռիհադը կմնա մեզ հետ»,- ասել է Շեքսպիրը:

2016-17թթ. մրցաշրջանում Ռիհադ Մահրեզն անցկացրել է 36 խաղ ԱՊԼ-ում, խփել է 6 գոլ և կատարել է 4 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031