![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանում ընտանեկան բռնության ամենից շատ ենթարկվում են կանայք
![](https://168.am/wp-content/uploads/2017/06/brnabar.jpg)
Ադրբեջանում ընտանեկան բռնություններից ամենաշատը տուժում են կանայք:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանում 2016-ին ընտանեկան բռնությունների վերաբերյալ 1031 քրեական գործ է հարուցվել, որոնցից 807-ը վերաբերվել է կանանց նկատմամբ իրականացված բռնություններին:
Քրեական գործերում եղել են նաև անչափահասների և հղիների նկատամամբ իրականացված բռնության դեպքեր:
2016-ին Ադրբեջանում ընտանեկան վեճերի արդյունքում կանխամտածված սպանվել է 33 կին, սպանության փորձ է կատարվել 18-ի նկատմամբ: