Բաժիններ՝

«Ընտանիքը երեխաներ չուներ, սա առաջին ծնունդն է». Մեծամորում սպասում են Կարապետյանների ընտանիքում ծնված հնգյակին

Մեծամոր քաղաքային համայնքում տոն է, տեղի բնակիչ Կարապետյանների ընտանիքում հնգյակ է լույս աշխարհ եկել` 4 աղջիկ, 1 տղա: Համայնքապետարանի ներկայացուցիչ Վահրամ Հակոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ մեծ ուրախությամբ են ընդունել այդ լուրը:

«Ընտանիքը երեխաներ չուներ, սա առաջին ծնունդն է: Բոլորը ոգևորված են ու ուրախ: Պատրաստվում ենք ամբողջ համայնքով ծափերով դիմավորել մեր հնգյակին»,-ասաց Վահրամ Հակոբյանը:

Նա տեղեկացրեց, որ ընտանիքն ապրում է հանրակացարանում: Երեխաների պապիկը` Արա Կարապետյանը, պատրաստվում է աշխատանքի անցնել զինված ուժերում, իսկ նրա կինն աշխատում է ատոմակայանում: Արա Կարապետյանը նշեց, որ համայնքապետարանը կտրամադրի համապատասխան աջակցություն:

«Թե ինչ աջակցություն, այս պահին չեմ կարող ասել, բայց որ համայնքն իր վերաբերմունքը ցույց կտա, դա միանշանակ: Կարծում եմ, որ ավագանու նիստով կքննարկվի աջակցության չափը»,-ասաց նա:

Կարապետյանների հնգյակը լույս աշխարհ է եկել Երևանի բժշկական հաստատություններից մեկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս