Վթար «Շանթ» գործարանի մոտակայքում. կան տուժածներ

Մայիսի 2-ին, ժամը 23:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցում՝ «Շանթ» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հասրաթյան փողոցում` զորամասի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 96 MS 666 (վարորդ՝ 1978 թ. ծնված Մ. Ղ.) և «Toyota Camry» մակնիշի Н564ОУ777 պետհամարանիշերով (վարորդ՝ 1979 թ. ծնված Ս. Ս.) ավտոմեքենաները: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Մ. Ղ.-ին:

Մ. Ղ.-ը, նույն ավտոմեքենայի ուղևորը և Ս. Ս.-ը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ վերջին երկուսը հրաժարվել են բուժօգնությունից, իսկ Մ. Ղ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031