Բաժիններ՝

Ալվարո Մորատան դարձել է «Միլանի» տրանսֆերային գլխավոր նպատակը

24-ամյա իսպանացին մոտ է Սերիա Ա վերադառնալուն: «Միլանի» նոր սեփականատերերը մտադիր են լրջորեն ամրապնդել թիմի կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: «Ռոսսոներների» թիվ մեկ նպատակը «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան է:

Իսպանացու ձեռքբերումը կընդգծի իտալական թիմի նոր ղեկավարների նախագծի լրջությունը, բայց, ինչպես հաղորդում է Football Italia-ն, բանակցությունները կսկսվեն Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո (հունիսի 3): Ինքը՝ Մորատան, ցանկանում է հեռանալ «Ռեալից»՝ խաղային ոչ բավարար ժամանակի պատճառով:

Մորատան երկու մրցաշրջան է անցկացրել «Յուվենթուսում», ինչից հետո՝ 2016թ. ամռանը վերադարձավ «Ռեալ»: «Միլանից» բացի, Մորատայի ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031