Բաժիններ՝

Բունդեսլիգայի 2017-18թթ. մրցաշրջանում առաջին անգամ կին մրցավար կաշխատի

Հանովերի ոստիկանության 38-ամյա աշխատակից Բիբիանա Շտայնհաուսը պատմություն է կերտում:

DFB մրցավարական կոմիտեն մայիսի 19-ին հաստատել է այն մրցավարների ցուցակը, ովքեր սպասարկելու են Բունդեսլիգայի 2017-18թթ. մրցաշրջանի հանդիպումները: 4 նորեկների շարքում է նաև Բիբիանա Շտայնհաուսը, ով կդառնա Բունդեսլիգայում աշխատող առաջին կին մրցավարը:

«Երբ ինձ հեռախոսով տեղեկացրին մրցավարական կոմիտեի որոշման մասին, ես կորցրի խոսելու կարողությունը: Ուրախություն, երջանկություն, հետաքրքրասիրություն եմ զգում, չեմ կարողանում հավատալ, չգիտեմ: Ես հիմա շատ հուզված եմ:

Իմ երազանքն իրականություն է դարձել: Ես անհամբեր սպասում եմ նոր մրցաշրջանին»,-  Շտայնհաուսի խոսքերն է մեջբերում Գերմանիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը:

Բիբիանան մրցավար է աշխատում արդեն 18 տարի:

2007 թվականից Շտայնհաուսն աշխատում է երկրորդ Բունդեսլիգայում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս