Բաժիններ՝

Անդրե Աղասին «Ռոլան Գարոսի» ընթացքում կմարզի Նովակ Ջոկովիչին

Լեգենդար ամերիկացին կփորձի փրկել սերբ թենիսիստի կարիերան:

Հռոմեական «Մասթերսի» եզրափակչում պարտություն կրելուց հետո Նովակ Ջոկովիչը հայտարարեց Անդրե Աղասիի հետ համագործակցության մեկնարկի մասին: 47-ամյա ամերիկացին Ջոկովիչին կմարզի «Ռոլան Գարոսի» ընթացքում: «Անդրեն այն մարդն է, ում նկատմամբ ես մեծ հարգանք եմ տածում: Նա կարող է մեծ ազդեցություն ունենալ իմ կանքի վրա խաղադաշտում և դրանից դուրս: Տեսնենք, թե այս ամենն ուր մեզ կտանի: Անդրեն չի մնա ինձ հետ ամբողջ մրցաշարի ընթացքում»,- հայտարարել է Նովակը:

Դեկտեմբերին Ջոկովիչը բաժանվեց Բորիս Բեքերից, իսկ մայիսի սկզբին նա հեռացրեց ամբողջ մարզչական շտաբին: «Ռոլան Գարոս»-2017-ը տեղի կունենա Փարիզում, մայիսի 28-հունիսի 11-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031