Guardian-ը պատմել է Facebook-ում գրաքննության կանոնների մասին
Բրիտանական The Guardian թերթը պատմել է օգտատերերի էջերի արդիականացման վերաբերյալ Facebook-ի ներքին կանոնների մասին:
Հրատարակությունն ուսումնասիրել է 100-ից ավելի հրահանգներ, որոնցում բացատրվում է, թե ցանցում ինչ սահմանափակումներ պետք է մտցվեն այնպիսի երեւույթների վերաբերյալ, ինչպիսիք են ատելության հրահրումը, ահաբեկչությունը, պոռնկագրությունը, ռասիզմը եւ մարդակերության քննարկումը:
Մասնավորապես, մոդերատորները պարտավոր են հնարավորինս արագ արգելափակել այն փոստերը, որոնք կոնկրետ սպառնալիքներ են բովանդակում կոնկրետ անձանց նկատմամբ: Այսպես, «գնդակահարել Թրամփին» կոչերը անհրաժեշտ է հեռացնել, քանի որ նա պետության ղեկավար է եւ մտնում է պաշտպանված անձանց թվի մեջ:
Ինչպես հրատարակությանը հայտնել է ընկերության աշխատակիցներից մեկը, մոդերատորները հաճախ պետքէ հասցնեն որոշում ընդունել 10 վայրկյանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: