«Ավրորա»­-ի առաջին դափնեկիրը վստահ է, որ Արցախը միշտ էլ կանգուն է մնալու

Անցյալ տարի կայացած «Ավրորա» առաջին մրցանակաբաշխության դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն նշել է, որ տպավորված ու հիացած է արցախցիների տոկունությամբ:

«Ապրելու տենչն ու հավատը, պայքարելու կորովը, սերը՝ մարդու և կյանքի նկատմամբ, փրկել է Հայաստանն ու հայերին,­ «Արցախպրես»­ի թղթակցի հետ բացառիկ զրույցում ասել է «Ավրորա 2016» մրցանակաբաշխության դափնեկիրը և ընդգծել,­ Twitter-­յան իմ էջում կարդացել եմ, որ ադրբեջանցիները սպառնացել են ինձ, որ եթե ես ոտք դնեմ Արցախ, չեմ կարող երբևէ մեկնել Ադրբեջան»:

Նա շեշտել է, որ ադրբեջանցիների արձագանքն իր համար, իսկապես, մարտահրավեր էր, և նա դրան բացասաբար է վերաբերվում:

«Ձեր պահվածքով դուք նոր հույս ու հավատ եք ներշնչում շատ շատերին: Այն ազգը, որի համար հենարան է հավատքը և Աստծո սերը, միշտ էլ կանգուն է մնալու,­մասնավորապես ասել է Մ. Բարանկիցեն և շեշտել,­ երբ ես դարձա «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիր, հասկացա, որ Ավրորա Մարդիգանյանի և հայ ժողովրդի անցած ուղին շատ նման է իմ անցած կյանքի ճանապարհին»:

Մ. Բարանկիցեի համոզմամբ՝ ինչպես Հայաստանն ու Արցախն էին փորձում ջնջել աշխարհի երեսից, այնպես էլ վարվել են իր հայրենի Բուրունդիի հետ:

«Երբ Շուշիի եկեղեցու բակում տեսա հրեշտակների թևերով երեխաների արձանիկները, զգացի, որ հենց հրեշտակներն են պահպանում այս երկիրը: Ես վստահ եմ՝ Արցախ աշխարհը միշտ էլ կանգուն է մնալու»,-­ ասել է Մ. Բարանկիցեին:

Տեսանյութեր

Լրահոս