Բաժիններ՝

Սպիտակ ելակ. առանձնահատուկ օգտակար միրգ

Fithacker.ru-ն գրում է, որ սպիտակ ելակն առողջության համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Դրա համը բավական նման է անանասի համին։ Այն հարուստ է հակաօքսիդանտներով և սննդարար նյութերով։

1. Ամրացնում է իմունային համակարգը։ Սպիտակ ելակը մեծ քանակով վիտամին C է պարունակում և հակաօքսիդանտներ։ Այդ պատճառով այն ամրացնում է իմունային համակարգը՝ դրանով իսկ կանխարգելելով վարակների ու գրիպի առաջացումը։

2. Ամրացնում է ատամներն ու ոսկորները։ Այս հատապտուղը հարուստ է նաև վիտամին A-ով, ինչը շատ կարևոր է ատամների ու ոսկորների ամրության համար։

3. Ուժեղացնում է սիրտը։ Սպիտակ ելակը մեծ քանակով կալիում է պարունակում, որը վերահսկում է զարկերակային ճնշումը՝ դրանով իսկ կանխարգելելով սրտային անբավարարությունը, կաթվածը, սրտի նոպան և սիրտ-անոթային հիվանդությունները։

Կարդացեք նաև

4. Կանխարգելում է նյութափոխանակության հետ կապված խնդիրները։ Սպիտակ ելակը մանրաթելեր է պարունակում, որոնք օգնում են աղիների աշխատանքին, կարգավորում խոլեստերինի մակարդակը։

5. Էներգիա են հաղորդում։ Սպիտակ ելակը մեծ քանակով ածխաջրեր է պարունակում, որոնք էներգիա են հաղորդում։

6. Իդեալական են հղի կանանց համար։ Սպիտակ ելակը նյութեր է պարունակում, որոնք կենսական կարևոր նշանակություն ունեն պտղի զարգացման համար։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս