Դիտարկմանը, որ ԱԺ նախագահի երիտասարդացում չի եղել, Գ.Սահակյանը պատասխանեց. «Խորհրդարանում և աշխարհի կառավարման պրոցեսներում աշխարհը միշտ ղեկավարում են տարիքով մեծերը, ովքեր երիտասարդ են, փորձ են ձեռք բերում, որ շարունակեն ղեկավարումը: ԱԺ պատգամավորը պետք է կենսափորձ ունենա: Իհարկե, կարող են նաև երիտասարդներ էլ լինեն, որ ինչ-որ ժամանակ աճեն և կենսափորձ հավաքեն»:
Թուրքիայում Գերմանիայի գլխավոր հյուպատոս Գեորգ Բիրգելենն այցելել է թուրքական Սիլիվրիի բանտում գտնվող գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելին:
«Ես այդ երևույթի մեջ ավելի շատ սադրանք եմ տեսնում: Բնականաբար, տեսարանն այնպիսին էր, որ բռնություն, չգիտեմ ինչ, բան, բայց այդպես մի նայեք: Եթե կինը 10-20 անգամ դիմելուց հետո որևիցե կերպ չի արձագանքում և անպայման պահանջում է այն, ինչն օրենքով սահմանաված կարգով պահանջելու իրավունք չունի… Դա իրավապահ մարմինների գործառույթում է մարդու բնակարան, օֆիս, ինչու չէ` ընտրական շտաբ մտնել և խուզարկության տիպի մի բան կատարել»:
Այսօր 2016թ. ապրիլին Արցախում ռազմական գործողությունների հետևանքով զոհված Բենիամին Եղոյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 25 տարեկան։ Բենիամին Եղոյանը ծնվել է 1992թ. մայիսի 19-ին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր ԱԺ նիստում ողջունեց ԵԱՀԿ ՄԽ-ի հայտարարությունը, որով արձանագրվում է, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին օրերին լարվածության աճը սկսվել է ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետևանքով:
«Ալիևի արկածախնդրությունը, ներքին «ռազբորկաներից» հասարակության ուշադրությունը նման վտանգավոր ձևերով շեղելն անընդունելի է: Կարծում եմ, որ այս հայտարարությանը կհետևեն համապատասխան գործընթացներ, միգուցե, դրանք հրապարակային չլինեն, դա պարտադիր էլ չէ»:
Դիտակմանը, որ փաստորեն Հայաստանում պաշտոնները ժառանգաբար են փոխանցվում և որդիները փոխարինում են հայրերին, Դավիթ Մանուկյանը հակադարձեց, թե իրեն 21 հազար ՀՀ քաղաքացի է ընտրել: Նա բացառեց կաշառքը, իսկ իր քաղաքական կարիերայի սկիզբը նորմալ համարեց` նշելով, որ մարդիկ մորից չեն ծնվում որպես քաղաքական գործիչներ, այլ հետզհետե դառնում են. «Ես ինձ Ազգային ժողովում էի պատկերացնում: Ես չեմ նշանակվել, ինձ 21 հազար ՀՀ քաղաքացի ձայն է տվել»:
Նյու Յորքի կենտրոնի Թայմս սքվեր հրապարակում հետիոտներին վրաերթի ենթարկած տղամարդուն սպանության եւ մարդկանց դեմ մահափորձի մեղադրանքներ են ներկայացվել:
«Մանկապարտեզը վերջացրեք, լա՞վ»,- այսօր ԱԺ-ում ԱԺ նախագահի տեղակալների քվեարկության ժամանակ լրագրողների հարցերին այսպես հակադարձեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը` հրաժարվելով պատասխանել որևէ հարցի:
Հարցին, թե չի՞ վախենում, որ Հայաստանը մի օր իրոք օրենքի երկիր կդառնա, Մ.Պողոսյանը հավաստիացրեց, թե իրենք ամեն ինչ անում են, որ ՀՀ-ն դառնա օրենքի երկիր:
ԱՄՆ-ի ազդեցիկ հանրապետական սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն ՄքՔեյնը կոչ է արել Միացյալ Նահանգներից վտարել Թուրքիայի դեսպանին:
«Ծառուկյան» դաշինքից 3 անձ այսօր ինքնաբացարկի դիմումներ են ներկայացնելու: Կայքին հաջողվել է ճշտել, որ մանդատները վայր դնելու մասին այսօր կհայտարարեն Խաչիկ Մանուկյանը, Հարություն Կարագյոզյանը եւ Արտյոմ Ծառուկյանը:
Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին առաջիններից մեկն է քվեարկել երկրում ընթացող նախագահական ընտրություններում, տեղեկացնում է TV հեռուստաալիքը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գոլը ճանաչվել է «կարմիր սատանաների» տարվա լավագույն գոլ:
Հունաստանի խորհրդարանը քվեարկել է խիստ խնայողության միջոցառումների նոր փաթեթի օգտին, որոնց ընդունումը պահանջում են միջազգային վարկատուները, տեղեկացնում է BBC-ին:
Արտակարգ իրավիճակների նախարարություն իրականացրած իմ այցի ընթացքում վերհանվել են գործնական և օրենսդրական խնդիրներ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման ոլորտում: Նշված փորձաքննությունների ոչ պատշաճ իրականացման յուրաքանչյուր դեպք իրական վտանգ է ներկայացնում մեր համաքաղաքացիների անվտանգության և առողջության համար:
Խորհրդարանում մեկնարկել է Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրության քվեարկությունը: Քվեարկությունը մեկնարկել է ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև ժամը 10:40-ը:
ԱՄՆ-ի ռազմածովայն ուժերը «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրն ուղարկել է Կորեական թերակղզի ի լրումն արդեն այնտեղ գտնվող «Կարլ Վինսոն» ռազմանավի:
Վաղը, ամենայն հավանականությամբ, աշխատանքից կազատվի ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Նյու Յորքում ավտոմեքենայով բազմության մեջ մխրճված վարորդը ոստիկաններին պատմել է, թե «ձայներ էր լսում» եւ կարծում էր՝ կմեռնի:
Մի քանի օր առաջ բավարարվել է Ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Մաթիլյանի դիմումը, նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Իրանում տեղական ժամանակով ժամը 08:00-ին ավելի քան 63 հազար ընտրական տեղամասեր են բացվել երկրում ընթացող նախագահական ընտրություններում քվեարկելու համար։
«Ժողովուրդ» թերթը «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արթուր Մանուկյանից հետաքրքրվեց, թե ինչու նա որոշեց պատգամավոր դառնալ, բայց նա դժկամորեն էր պատասխանում հարցերին:
55-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած։
Ոչ միայն Արա Բաբլոյանն է ժամանակավոր ԱԺ նախագահ, այլեւ Միքայել Մելքումյանը՝ ԱԺ փոխնախագահ։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը ծրագրել են առավել ինտենսիվացնել համագործակցությունը, որն առավել տեսանելի կլինի ընթացիկ տարվա աշնանը, եւ ի վերջո կհանգեցնի 2018թ․ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ ձեւաչափով։
Սպանություն՝ անձնական հարցերի շուրջ վիճաբանության արդյունքում:
«Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Դիմիտրի Լորթքիփանիձեն, դատի է տվել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեին: Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչն արդեն դիմել է Քութայիսիի քաղաքային դատարան:
ԱԺ նորեկները երեկ, ընդմիջման ժամին, շփոթված այս ու այն կողմ էին գնում, փորձում էին պարզել, թե ուր են ընկել։ Շատերի աշխատասենյակների հարցը դեռ լուծված չէ, Ֆելիքս Ցոլակյանն ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ողջ օրն իրարից անբաժան էին, միասին շրջում էին, աշխատասենյակի հարցերով դիմում ԱԺ աշխատակազմ։
Դատարանը երեկ բավարարել է «Իգլայի» գործով կալանավորված անձանց կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու մասին ԱԱԾ-ի միջնորդությունը: Երեկ այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ այս գործով կալանավորվածներից ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ մայիսի 19-ից դադարեցվել են Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիկ Գրիգորյանի լիազորությունները։