Բաժիններ՝

Գերմանիայի հյուպատոսն այցելել է Թուրքիայում կալանավորված լրագրողին

Թուրքիայում Գերմանիայի գլխավոր հյուպատոս Գեորգ Բիրգելենն այցելել է թուրքական Սիլիվրիի բանտում գտնվող գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելին: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle­-ն:

Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ հյուպատոսը հնարավորություն է ունեցել տեղեկանալ Յուջելի առողջական ու բանտային պայմաններից: Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը, անդրադառնալով հյուպատոսի կողմից լրագրողին այցելությանը, կրկին հայտարարել է, որ գերմանական կողմը պահանջում է նրան ազատ արձակել:

Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի Դենիզ Յուջելը թղթակցում էր գերմանական Die Welt պարբերականին: Փետրվարի 14­-ին նա ձերբակալվել, ապա փետրվարի 27­-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու, ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու մեջ»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անվանել է «Գերմանիայի լրտես»: Ինքը` լրագրողը, հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները:

Գերմանիայի իշխանությունները բազմիցս հորդորել են թուրքական կողմին ազատ արձակել լրագրողին և չխոչընդոտել նրա մասնագիտական գործունեությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս