ԱՄՆ-ը «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրն ուղարկել է Կորեական թերակղզի. CNN
ԱՄՆ-ի ռազմածովայն ուժերը «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրն ուղարկել է Կորեական թերակղզի ի լրումն արդեն այնտեղ գտնվող «Կարլ Վինսոն» ռազմանավի: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է CNN-ը՝ հղում անելով զինվորական երկու աղբյուրների:
Հաղորդվում է, որ ավիակիրը Ճապոնիայի Յոկոսուկա նավահանգստից դուրս է եկել մայիսի 16-ին տեխնիկակակն սհպասարկման շրջանն ու համապատասխան թեստերն ավարտելուց հետո: Նշանակման վայր ժամանելուց հետո ռազմանավը կզբաղվի ինքնաթիռների անվտանգ թռիչքի ու վայրեջքի ապահովման աշխատանքներով:
Նաեւ «Ռոնալդ Ռեյգան»-ը եւ «Կարլ Վինսոն»-ը համատեղ վարժանքներ կանցկացնեն տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին:
Լուսանկարը` AP