Նյու Յորքում ավտոմեքենայով բազմության մեջ մխրճված վարորդը «ձայներ է լսել»
Նյու Յորքում ավտոմեքենայով բազմության մեջ մխրճված վարորդը ոստիկաններին պատմել է, թե «ձայներ էր լսում» եւ կարծում էր՝ կմեռնի: Այս մասին հաղորդել է Associated Press-ը՝ վկայակոչելով կառավարական մարմինների երկու աղբյուր:
Փորձաքննությունը 26-ամյա նախկին զինվորական Ռիչարդ Ռոխասի օրգանիզմում ալկոհոլ չի հայտնաբերել, ներկայում ստուգում են նրա կողմից թմրադեղերի հնարավոր գործածումը:
Ռոխասն արդեն հայտնի է ոստիկաններին: 2008 եւ 2015 թվականներին նրան ձերբակալել են անսթափ վիճարում ավտոմեքենա վարելու համար: Մեկ շաբաթ առաջ նա ձերբակալվել էր այն բանից հետո, երբ դանակով սպառնացել էր նոտարին՝ հայտարարելով, թե վերջինս գողացել է իր ինքնությունը:
Մայիսի 18-ի ցերեկը տղամարդը կարմիր Honda-ով մխրճվել է մարդկանց բազմության մեջ Թայմս սքվերում: Միջադեպը տեղի է ունեցել 45-րդ փողոցի եւ Բրոդվեյի հատման վայրում: Ականատեսները հայտարարել են, որ վարորդը գործել է դիտավորյալ կերպով: Նրանց խոսքով՝ ավտոմոբիլն ընթացել է երթեւեկությանը հակառակ եւ մայթով՝ խփելովվայր գցելով հետիոտներին:
Միջադեպի հետեւանքով զոհվել է 18-ամյա մի աղջիկ, եւս 22 մարդ տուժել է:
Այն բանից հետո, երբ ավտոմեքանան կանգ թ առել , Ռոխասը դուրս թ թռել այնտեղից եւ փորձել փախչել, բայց վկաները բռնել եւ կապկպել են նրան: Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ իշխանությունները պատահարն ահաբեկչական գործողություն չեն համարում: