Բաժիններ՝

Նյու Յորքում հետիոտներին վրաերթի ենթարկած տղամարդուն սպանության մեղադրանք է ներկայացվել

Նյու Յորքի կենտրոնի Թայմս սքվեր հրապարակում հետիոտներին վրաերթի ենթարկած տղամարդուն սպանության եւ մարդկանց դեմ մահափորձի մեղադրանքներ են ներկայացվել: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով քաղաքի ոստիկանության դեպարտամենտին:

Նրա տվյալներով՝ Նյու Յորքի Բրոնքսի շրջանի 26-ամյա բնակիչ Ռիչարդ Ռոխասը միջադեպից առաջ թմրանյութ է ընդունել: Այս տեղեկությունները հաստատել է փորձաքննությունը:

Ցուցմունքներ տալու ընթացքում Ռոխասը, ինչպես նշում է հեռուստաալիքը,-ասել է, թե «աստված է դրդել իրեն» կատարելու այդ հանցագործությունը: Բերման ենթարկելիս նա ոստիականներին խնդրում էր գնդակահարել իրեն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031