Հոր պաշտոնն անցավ որդուն. Ինչով է այս օրերին զբաղված ՀՅԴ-ն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ բավարարվել է Ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հակոբ Մաթիլյանի դիմումը, նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Շիրակի մարզում խոսում են, որ նրան նշանակելու են մարզպետ, չնայած ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանն արդարացրել է կուսակցության սպասելիքները։ Խնդիրն այն է, որ Մաթիլյանը չի ցանկացել աշխատել կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հետ

Տարօրինակ է, որ Բուլկի Արամի հետ համատեղելի է եղել, նոր պետի հետ՝ ոչ, եւ վերջինիս նշանակման պահից՝ 2016-ի հոկտեմբերից, չի գնացել աշխատանքի։ Հետո սկսվել է ընտրական շրջանը, իսկ մեկ ամիս առաջ դիմում է գրել։ Ավելին՝ ՀՅԴ-ն արդեն նոր թեկնածու է առաջարկել այս պաշտոնի համար, որը, հավանաբար, բրոնյա է արել։ Մենք փորձեցինք պարզել, թե ում են ներկայացրել։

Մեր աղբյուրն ասաց՝ թեկնածուն Հակոբ Մաթիլյանի որդին է՝ Աղասի Մաթիլյանը, որն աշխատում է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում, որպես քարտուղարության պետ։ Փաստորեն, ՀՅԴ-ն որոշել է տեղավորել ոչ միայն դաշնակցականներին, այլեւ նրանց որդիներին, կանանց։

Հիշեցնենք՝ վերջին օրերի ամենաաղմկոտ թեման Բագրատ Եսայանի կնոջը դպրոցի տնօրեն նշանակելու Լեւոն Մկրտչյանի հրամանն է»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս