Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագի ընտրություններից չորս ամիս առաջ ժողովրդականությամբ վստահորեն գերազանցում է Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցին:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ գործադրված բռնության դեպքի առնչությամբ դատապարտող հայտարարություն է տարածել:
34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենթուսի» հետ նախատեսված է մինչև 2018 թվականը, բայց կողմերը կարող են երկարաձգել այն ևս մեկ տարով:
Ռուսաստանցիների մեծ մասը (80 տոկոս) հույս ունի, որ ՌԴ-ի գործող նախագահ Վլադիմիր Պուտինը 2018 թվականին կմասնակցի պետության ղեկավարի ընտրություններին:
Վիեննայում մայիսի 23-ից 25-ը տեղի է ունենալու Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) նիստը, որին մասնակցելու են կազմակերպության անդամ և ոչ անդամ երկրներ:
2016-17թթ. մրցաշրջանում սիմուլյացիայի համար ֆուտբոլիստները դեղին քարտ են ստանում: Կանոնը տարածվելու է բոլոր այն մրցաշարերի վրա, որոնք անցկացվում են Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի հովանու ներքո:
ՊԲ առաջնագծում տեղադրված տեսադիտարկվող համակարգերն արձանագրել են, որ ժամը 12:15-12:19-ի և 13:32-13:36-ի սահմաններում շփման գծի Սեյսուլան-Յարըմջա հատվածում հակառակորդը, նախնական տվյալներով, 60 միլիմետրանոց ականանետերից կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նշված հատվածներում տեղի են ունեցել պայթյուններ:
Վաշինգտոնում մայիսի 18-ին տեղի է ունեցել ամերիկացի հայտնի պատմաբան Օդրի Ալտշտադի «Հետխորհրդային Ադրբեջանում ոչնչացված ժողովրդավարությունը» գրքի շնորհանդեսը:
Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը Վաշինգտոնում իր կեցավայրի դիմաց թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցուցարարների վրա իրականացված հարձակման գործով կանչվել է ԱՄՆ պետդեպարտամենտ:
Vikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը մտադիր է խնդրել Ֆրանսիային՝ քաղաքական ապաստան տրամադրել իրեն:
Բաքվի վճռաբեկ դատարանը Նիդերլանդներում գտնվող իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինների գործով վճիռ է կայացրել:
«Արսենալի» նախկին պաշտպան Մարտին Կիոունը խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի ընտրած մարտավարության մասին:
«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տ. Խաչատրյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել հիշյալ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու և նրա լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով:
Ֆրանսիայի Quarkslab ընկերության մասնագետ Ադրիեն Գինեն գտել է WannaCry շորթիչ վիրուսի կողմից ախտահարված տվյալները վերծանելու միջոցը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձորում տեղի ունեցած դանակահարությունը:
«Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը՝ պետք է նշեմ, որ առաջին անգամն է, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանի դեմ ուղիղ հասցեական քննադատություն է հնչեցնում»:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով: «Արեմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Նրա խոսքով` Սամվել Բաբայանը չի ցանկացել ներկա գտնվել դատական նիստին:
Եմենի 18 նահանգներում խոլերայի բռնկման զոհերի թիվը հասել է 242-ի: Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Կարեն Կարապետյանն ու Ռիչարդ Միլսն անդրադարձել են նաև էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ գործակցության խորացման հեռանկարներին:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ երկրի նախագահի ընտրությունները կարեւորագույն իրադարձություններից մեկն է Մերձավոր Արեւելքի կյանքում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 19-ին շրջագայության է մեկնում Մերձավոր Արեւելքի երկրներ եւ Եվրոպա, որը կդառնա նրա առաջին արտասահմանյան ուղեւորությունը պետության ղեկավարի պաշտոնում։
ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կկրճատվի և 12-ից կդառնա 9-ը: Այս մասին նախագիծն այսօր 64 կողմ, 9 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունվեց ԱԺ-ում: Ըստ Դոնթի բանաձևի` 6 հանձնաժողովները ղեկավարելու իրավունքը պատկանում է ՀՀԿ-ին, մյուս 3-ի ղեկավար առաջադրում է ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցությունը:
WikiLeaks պորտալը հրապարակել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաղթերի նոր չափաժինը՝ Vault 7 ընդհանուր անվան ներքո հրապարակումների շարքի շրջանակներում։
«Վերջին զանգի վերաբերյալ հարցերը, երևի, ամենաբարդ հարցերն են, որ տրվում են ինձ։ Թեժ գծի ահազանգերը անցյալ տարիների համեմատ բավականին նվազել են։ Այդուհանդերձ, Հայաստանի տարբեր քաղաքներից դրամահավաքի բողոքներ կան։ Երբ մեր կրթության տեսչությունը գնում է տվյալ դպրոցներ, իբրև կանոն, որևէ բան ապացուցել չի լինում»։
Մայիսի 19-ին, ժամը 14:50-ին տեղեկություն է ստացվել, որ Արցախի Հանրապետության Շահումյան-Սոթք ավտոճանապարհի 25 կմ-ին իրականացվելու է արհեստական քարաթափում պայթեցման միջոցով:
«Ավրորա» մրցանակի հավակնորդ, ամերիացի բժիշկ ԹոմՔաթինան, որ միայն խիստ անհրաժեշտության դեպքում է թողնում Նուբայի լեռները, ժամանում է Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակի միջոցառումներին:
։ Ժամը 12։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Կոնյակի գործարանի հարևանությամբ, բախվել են բեռնատար և Isuzu մակնիշի 319 VV 01 համարանիշի հրշեջ ավտոմեքենաները։
«Հիմա արդեն ամեն ինչ ակնհայտ է՝ ով է սկսում ագրեսիան, ով է կրակում և ով է պատասխանում։ Բացի այդ, պարզ է, որ նման հայտարարությունները կարող են բերել հերթական ապրիլին, և արդեն ստիպված կլինեն ավելի ծանր հետևանքներ կրել»։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ պետական գույքի կառավարման վարչություն, ծանոթացել ոլորտում իրականացվող գործընթացներին, պետական գույքի մասնավորեցման ծրագրերին և իրականացվող բարեփոխումների ընթացքին:
«Այն հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին», – մայիսի 19-ին այս մասին ասել է աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ժամանակ: