Ռուսամերիկյան գործող հարաբերությունները չեն պատասխանում պաշտոնական Վաշինգտոնի և ողջ աշխարհի շահերին:
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունն ավարտվեց. ժամը 20:00-ի դրությամբ փակվեցին բոլոր 474 ընտրական տեղամասերը և մեկնարկել է ձայների հաշվարկը: Ժամը 00:00-ից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների աղյուսակավորումը՝ ըստ ընտրական տեղամասերի, տարա ծքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների: Մայիսի 15-ին, ժամը 20:00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի Երևանի ավագանու ընտրությունների նախնական տվյալները: Երևանի […]
Այսօր` 14. 05. 2017թ. առավոտյան ժամը 08:00-ից «Երկիր Ծիրանի» կուսակցության վստահված անձինք շրջում են Երեւանի ընտրատեղամասերում եւ արձանագրում տեղամասերում կուտակումներ 2-5 մետր շառավղով, որտեղից Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, պետական ծառայողները եւ, այսպես կոչված, թաղային հեղինակությունները քաղաքացիներին ուղղորդում էին դեպի ընտրատեղամասեր:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ դաստիարակչական զրույց է անցկացրել որդու հետ՝ Russia գրառմամբ վերնաշապիկ կրելու համար:
«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի աղջիկը՝ Լիլիթ Դրամփյանը, «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել շտապօգնության բրիգադով՝ ուղեղի ցնցում հարցականով ախտորոշմամբ:
Երևանի ավագանու ընտրություններն այս անգամ բավականին պասիվ են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայն՝ ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 34.52 %-ը: Մինչդեռ 2013 թ.-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել էին անհամեմատ ավելի շատ ընտրողներ՝ 53.55 %:
Ահազանգերից 2-ը ստացվել է քաղաքացիներից, 11-ը՝ ոստիկանության ծառայողներից, 15-ը՝ զանգվածային լրատվության միջոցներից, 1-ը՝ հանձնաժողովի անդամներից, 10-ը՝ կուսակցությունների և դաշինքի վստահված անձանցից, 2-ը՝ այլ աղբյուրներից:
«Այս անգամ մեր դիտորդների թիվը 36-ն է, մենք ծածկում ենք բոլոր տարածքային ընտրական հանձնաժողովները, յուրաքանչյուրում ունենք մեկական դիտորդ։ Մնացած դիտորդներն արդեն տեղակայված են այլ տեղամասերում։ Ինչպես ԱԺ ընտրությունների ժամանակ, հիմա էլ խախտումները բազմաթիվ են, ահազանգերը մեր դիտորդների կողմից բազմաթիվ են»:
7/5 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները և անհայտ անձինք կոպտորեն խոչընդոտել են ընտրական գործընթացի նկարահանմանը։
Այսօր՝ մայիսի 14-ին, վաղ առավոտից մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները: 168.am-ը հարցում է անցկացրել բնակչության շրջանում՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունեն ընտրություններում:
Матч ТВ-ն հերթական փաստագրական ֆիլմն է պատրաստել Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի շրջանակներում այսօր տեղի կունենա «Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:
Երևանի ավագանու ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 34.52 տոկոսը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: «Ժամը 17:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 290 հազար 737 ընտրող, որը քվեարկելու իրավունք ունեցողների 34.52 տոկոսն է»,- ընդգծեց Սմբատյանը:
«Հայաստանում դեռ ընտրական իրավունքի իրացում մեզ չի հաջողվել կյանքի կոչել։ Ե՛վ համակարգն է այդպիսին՝ ավտորիտար, և՛ ընտրական իրավունքի իրացման համար չկան ո՛չ հավասար, ո՛չ արդար, ո՛չ թափանցիկ պայմաններ»:
«Խնդրում եմ Երևանի քաղաքացիներին գնալ ընտրություններին, իսկ եթե արդեն կատարել եք Ձեր ընտրությունը, ապա զանգեք, գրեք, կոչ արեք Ձեր մտերիմներին մասնակցել և որոշում կայացնել Երևանի համար»:
«Մինչև ուշ ժամերի էլ մարդիկ գալիս են: Հստակ տարիքային սահմանափակում չունի տոնը: Գալիս են թե՛ տատիկ-պապիկները, թե՛ երիտասարդները, թե՛ երեխաները: Անձրև, ձյուն, փոթորիկ, կարկուտ, աշխարհի վերջ, ոչինչ չի հետաձգի պղպջակների տոնը»,- ասաց Էդուարդը:
«Կարող ենք փաստել մեկ բան, որ եթե համեմատում ենք նախկին ընտրությունների հետ, ապա այս ընտրություններում աննախադեպ քիչ են խախտումների վերաբերյալ հեռախոսազանգերը և կայքերում հրապարակվող տեղեկությունները»,- ասաց Մուկուչյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել են «Հանրապետական» կուսակցության քաղաքապետի թեկնածուի՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող նախընտրական շտաբում Ազգային ժողովի պատգամավոր, «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ միջադեպն արձանագրած տեսանյութերը:
Դրանք չկատարելը կամ ոստիկանության ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտող գործողություններն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: Նկատի ունենալով հիշյալ անձանց կողմից ոստիկանության ծառայողներին անհնազանդության շարունակական բնույթը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի հիմքով կիրառվող ֆիզիկական ուժի գործադրմամբ Զ. Փոստանջյանը դուրս է բերվել տարածքից:
Նա պատմեց Ավանում ՀՀԿ շտաբերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ինքն ու իր աղջիկը փորձել են նկարել և հրապարակել ցուցակները, որտեղ եղել են խոշոր գումարներ ստացած անձանց անունները, որոնք պետք է հետագայում ընտրողներին բաժանեին այդ գումարները. «Ամեն ինչ արեցին, որ այդ փաթեթը մեզ տեսանելի չլինի»։
ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը 2016թ. շարունակել է իրականացնել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր տարրեր պարունակող բազմաբնույթ ազդակների վերլուծություններ:
«Այն երևույթը, որը տարածվել է համացանցով և որին նաև մենք հետևեցինք, անկեղծ ասած, անընկալելի է, երբ մուտք է գործվում ընտրական շտաբ և փորձ կատարվում կաթվածահար անել ողջ ընտրական աշխատանքը»,- ասաց Մուկուչյանը:
«Մենք հաճախակի խոսում ենք քաղաքապետի ընտրության մասին, բայց մոռանում ենք, որ կա ավագանի, որը կարևոր պարտականություններ ունի, բայց ձևական բնույթ է կրում։ Ո՞վ է որոշում՝ որ շենքը որտեղ պետք է կառուցվի, ինչ արձան պետք է դրվի»։
Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեսանկարահանումն ընդհանրապես օրենքով նախատեսված չի եղել, սակայն ԿԸՀ-ն նախապես հայտարարել էր, որ այն իրականացվելու է և լինելու է լրացուցիչ գործիք, որպեսզի առավելագույնս ապահովի թափանցիկությունը:
Ընդերային լեյշմանիոզը, ճիշտ և ժամանակին բուժման դեպքում առողջացման ելք է ունենում: Այո, հիվանդությունը չբուժելու դեպքում կարող է մահացու ելք ունենալ, այդպես է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններից շատերի դեպքում:
Էմանուել Մակրոնը, ով ստանձնել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը, արդեն նշանակումներ է արել Ելիսեյան պալատի համակարգում:
Երևանի քաղաքապետի «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դուստրը՝ Լիլիթ Դրամփյանն այս պահին գտնվում է Հանրապետական հիվանդանոցում:
Ոստիկանության ծառայողը պարտավոր է լինել հարգալից և անկողմնակալ: Սրանք օրենքով սահմանված՝ հանրության վստահությունն ապահովող պահանջներ են, որ ենթակա են պարտադիր կատարման: Այդ պահանջների կատարումը հատկապես կարևոր է հանրային ուշադրության ներքո գտնվող այնպիսի մի իրադարձության առնչությամբ, ինչպիսին Երևանի ավագանու ընտրություններն են:
Երևանի թիվ 2/4 տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից հետարքրքվեց ընտրության ընթացքի վերաբերյալ:
2017թ. մայիսի 13-ի ուշ երեկոյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ, ամուսիններ՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով։ Կնոջ մոտ ախտորոշվել են «կրծքավանդակի շրջանի կտրած-ծակած բազմաթիվ վերքեր», ամուսնու մոտ՝ «ձախ այտի, բազկի, գոտկատեղի, ծոծրակի շրջանների ծակած-կտրած վերքեր»։ Պարզվել է, որ ամուսինները վնասվածքներն ստացել են տանը՝ որդու հետ վիճաբանության ժամանակ։