Ամերիկյան MLS առաջնության 11-րդ տուրում Յուրա Մովսիսյանի «Ռեալ Սոլթ Լեյք»-ը պարտություն կրել արտագնա խաղում:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախնական տվյալներ մինչև ժամը 11։00-ն Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ՝ ըստ վարչական շրջանների։
«Այս անգամ մենք կարողացել ենք և′ խորհրդարանական, և′ Երևան քաղաքի ընտրական այնպիսի գործունեություն սկսել, որտեղ խախտումներ բացարձակապես չեն լինելու: Այդ փաստն ընդունում են թե′ ընդդիմությունը, և թե′ բոլոր ժամանած դիտորդները: Եթե ինչ-որ տեղ գումար են վերցնում կամ այլ անօրինական գործողություններ են լինում` դրա համար կան համապատասխան մարմիններ, որոնք կարող են բռնել և դատապարտել: Ես այստեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը:
«Ես կարծում եմ, որ վերջին տարիներին Տարոն Մարգարյանը շատ լավ է աշխատել, և Երևան քաղաքը նույնիսկ կոմունիստների ժամանակ այս տեսքը չի ունեցել: Ես էլ այսօր քվեարկեցի հանուն մեր մայրաքաղաքի»,- ասաց նա:
Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ քվեարկել է հանուն ավելի լավ Երևանի: «Ինչպիսի՞ն կդառնա Երևանը, եթե ընտրվի Տարոն Մարգարյանը» հարցին ի պատասխան Ս. Սարգսյանն ասաց. «Կդառնա ավելի լավը»:
Այսօր 4/53 ընտրատեղամասում մասնակցել եմ Երևանի ավագանու ընտրություններին: Ինչպես նշել եմ լրագրողների հետ ճեպազրույցում, քվեարկել եմ հանուն լավ Երևանի։
«Տարեցտարի մեր ընտրություններն ավելի արդար են և ավելի թափանցիկ, բոլոր ընտրությունների ժամանակ որոշակի դեպքեր լինում են, բայց մենք վստա՞հ ենք, որ դա ընտրակաշառք է: Իրավապահ մարմինները դրանով զբաղվում են, մենք մի նյութով, մի թղթով միանգամից եզրակացություն ենք անում: Մենք ուզում ենք չէ՞ օրենքի երկիր դառնալ, եկեք սպասենք, տեսնենք իրավապահներն ինչ կասեն»,- ասաց Կարեն Կարապետյանը:
«Ժառանգություն» կուսակցությունից հանձնաժողովի անդամ Ռշտուն Մարտիրոսյանը նշեց, որ մինչ այժմ որեւէ խախտում չի գրանցվել: «Այս ընտրատեղամասը միշտ աչքի է ընկել իր կարգապահությամբ: Այստեղ սովորաբար լուրջ խախտումներ չեն լինում»,- ասաց նա:
Մայիսի 14-ին նախորդ տարի Արցախում զոհված Մանվել Գևորգյանի ծննդյան օրն է։ Մանվելն այսօր կդառնար 20 տարեկան։ Ապրիլի 14-ին զոհված Մանվել Գևորգյանը ծառայում էր Մարտունիում։
Մեծ քաղաքի լավն այն է, որ մի ծայրից մյուսը գնալիս կարող ես ավտոբուսում գիրք կարդալ, կամ աչքի անցկացնել օրվա թերթերը, որոնք ոչ մի լավ բան չեն գրում, կամ այն, ինչ գրում են, դժվար է լավ անվանել։
4/1 տեղամասում ընտրողներից մեկը մոտեցել է հանձնաժողովի քարտուղարին ու ասել, որ 1242 հերթական համարի տակ գրանցված Նորայր Ավետիքի Բարսեղյանը մահացած է: Հանձնաժողովի նախագահը հարցում է արել Ոստիկանություն՝ ճշտելու տեղեկատվության ճշմարտացիությունը:
Այսօր` 14.05.2017թ. առավոտյան ժամը 9:35-ի դրությամբ 3/25, 8/51 և 4/53 ընտրատեղամասերի հեռարձակումն արդեն շուրջ 30 րոպե չի գործում:
«Մեր ինժեներներն ավելացրել են վնասաբեր ծրագրի հայտնաբերման ու պաշտպանության միջոցներ, որը ստացել է Ransom:Win32.WannaCryp անվանումը»
«Ոչ մի կասկած չկա, ուղղակի երբ ամեն օր այդ հարցը տալիս եք, մի բան փոխվո՞ւմ է: Երկու օր առաջ հայտարարել եմ, իմ հարցազրույցի մեջ գրված է»:
Երևանի ավագանու ընտրությունների օրը` 2017 թվականի մայիսի 14-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է շուրջօրյա ռեժիմով:
Մայիսի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 75 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 750 կրակոց:
1962 թվականին ծնված Կամո Կյուրեղյանը վիրավորվել էր մայիսի 13-ին ականի պայթյունից:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տիկնոջ հետ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկություն կատարեց 4/53 ընտրատեղամասում:
«Եկել ենք մարտական տրամադրությամբ: Ամբողջ գիշեր դիտարկել ենք ընտրատեղամասերը և հայտնաբերել, որ 9/46 ընտրատեղամասում չհրկիզվող պահարանը տեղափոխվում էր ոստիկանների կողմից, և ունենք տվյալներ, որ չհրկիզվող պահարանները չեն եղել տեսանելի դաշտում»:
Երևանի ավագանու ընտրությունների համար բացված բոլոր 474 տեղամասային կենտրոններում տեղադրված են տեսախցիկներ, տեխնիկական սարքավորումներն անխափան աշխատում են:
Երևանի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանը:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադառնում է «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հայտարարությանն այն մասին, որ 9/46 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանները տեղաշարժել են Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների չհրկիզվող պահարանը:
Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 13-ին՝ ժամը 23:07-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արմաշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությունը. ժամը 08:00-ից մայրաքաղաքում բացվել են բոլոր 474 ընտրական տեղամասերը:
Ժյուրիի և հեռուստադիտողների քվերակությամբ հաղթեց Պորտուգալիան։
Բրիտանացի հեռուստահաղորդավարուհի եւ մոդել Ալեքսա Չանգը ներկայացրել է կարճամետրաժ հոլովակ, որը նվիրված է հագուստի իր դեբյուտային հավաքածուին:
Ժողովրդականություն վայելող ամերիկացի դերասաններ Ջեկի Չանը եւ Սիլվեստր Ստալոնեն միասին են խաղալու նոր մարտաֆիլմում:
Dior ֆրանսիական նորաձեւության տունը ներկայացրել է La Mini D de Dior Wraparound ժամացույցների նոր մոդելներ:
Microsoft կորպորացիան Սիեթլում Build 2017 մշակողների խորհրդաժողովում ծանուցել է Windows 10-ի հաջորդ խոշոր նորացումը:
Գաղտնիք չէ, որ այսօր պաղպաղակի համն ընդհանրապես այն չէ, և դա օգտագործված տարբեր հավելումների պատճառով է, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել այդ մթերքի արտադրությունը: