Բաժիններ՝

Զարուհի Փոստանջյանի աղջկան ոստիկանները ճանապարհի կեսին բաց են թողել ինչ-որ զանգից հետո

«Արդեն երեկ երեկոյան հայտնի դարձավ ընտրակեղծարարության վերաբերյալ արտառոց մի փաստ՝ չհրկիզվող պահարանների տեղափոխությունը, դռների բացումը։ Եվ թե ինչու են ոստիկանության աշխատակիցներն այդ գործողությունն իրականացնում, որևէ պաշտոնական պարզաբանում այդպես էլ չտրամադրվեց ո՛չ մեզ, ո՛չ ձեզ, ո՛չ էլ հանրությանը։ Ամբողջ գիշեր հետազոտություն ենք կատարել, թե ինչպես են տեղամասերում չհրկիզվող պահարանները տեղադրված և 50%-ից ավելի տեղամասերում դրանք տեսանելի չէին։

Դա խոսում է, մեզ համոզում է այն մասին, որ ընտրությունները սկսվել էին կեղծիքով։ Առավոտյան, երբ գնացինք տեղամասեր, շրջում էնք, ապա տեսանք, որ ցանկացած ընտրատեղամաս ուներ մեծաքանակ վերահսկիչներ, ովքեր ներկայացնում էին տվյալ բնակավայրի տարբեր սոցիալական շերտերը՝ նախկին պաշտոնյաներ, թաղապետարանի աշխատակիցներ, երիտասարդներ 18, 17, 20 տարեկան և թաղային հեղինակություններ։

Նրանք բոլորը, մինչև քաղաքացու ընտրատեղամաս մուտք գործելը, այնտեղ վերահսկում էին իրավիճակը և ուղղորդում մարդկանց»,- քիչ առաջ հրատապ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը։

Նա պատմեց Ավանում ՀՀԿ շտաբերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ինքն ու իր աղջիկը փորձել են նկարել և հրապարակել ցուցակները, որտեղ եղել են խոշոր գումարներ ստացած անձանց անունները, որոնք պետք է հետագայում ընտրողներին բաժանեին այդ գումարները. «Ամեն ինչ արեցին, որ այդ փաթեթը մեզ տեսանելի չլինի»։

Նա նշեց, որ իր աղջկան՝ Լիլիթ Դրամփյանին, փաստացի առևանգել են ոստիկանները, բայց ճանապարհի կեսին, ինչ-որ մեկի զանգից հետո, ոստիկանության մեքենայից հանել և թողել են Մասիվ տանող ճանապարհին։ Ըստ Փաստանջյանի՝ քաշքշուկի ժամանակ իր աղջիկը հարվածներ է ստացել, այդ թվում՝ գլխին, նաև սալջարդ ու արյունազեղումներ ունի, այժմ հիվադանոցում է, հետազոտվում է։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս