Բաժիններ՝

«Թող տարվա մեջ ընտրությունները 4 անգամ սարքեն, որ բակ հաճույքով մտնենք»

Այսօր՝ մայիսի 14-ին, վաղ առավոտից մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները: 168.am-ը հարցում է անցկացրել բնակչության շրջանում՝ պարզելու, թե ինչ դիրքորոշում ունեն ընտրություններում: 16։00-ի դրությամբ հարցման պատկերը հետևյալն էր.

Մեր հարցմանը մասնակցել է 35 քաղաքացի, որոնցից 20-ը չի գնացել ընտրության, և իրենց խոսքով՝ չեն էլ պատրաստվում գնալ: Թվով 6 քաղաքացիների խոսքով՝ իրենք ընտրել են Տարոն Մարգարյանին, 3-ը՝ Նիկոլ Փաշինյանին, իսկ մնացած 6 քաղաքացիներն էլ չցանկացան նշել, թե ում են ընտրել: Հարցումն անցկացվել է Կենտրոն վարչական շրջանում՝ Հյուսիսային պողոտայում, Սայաթ-Նովա փողոցում, Կարապի լճի և Հանրապետության հրապարակի մերձակայքում:

Ընտրությունների գնալ չցանկացողներն այսպես էին մեկնաբանում իրենց դիրքորոշումը.

«Չեմ մասնակցել ու չեմ գնալու, որովհետև չեմ կարծում, որ բան կփոխվի»:
«Չէ՛, ի՞նչ միտք ունի գնալը: Բայց թող տարվա մեջ ընտրությունները 4 անգամ սարքեն, որ բակ մտնելուց հաճույքով մտնենք, թե չէ էն օրը զարմանքից արդեն չէի հասկանում՝ ուր եմ մտել. Էնքան մաքուր էր»:

«Չէ՛, ես նեղացած եմ, չեմ գնալու»,- ասաց մեկ ուրիշը:
Փաշինյանի կողմնակիցներն ունեին ինչպես հիմնավոր՝ «կարծում եմ՝ Փաշինյանն արժանի ա քաղաքապետ լինելու ու կկարողանա մի բան փոխել», այնպես էլ՝ անհիմն պատճառներ՝ «էն ժամանակ Հանրապետական էի ընտրել, էս անգամ էլ՝ «Ելք»»:

Իսկ Տարոն Մարգարյանին ընտրողներն ասում էին.

«Հանրապետական եմ ընտրել այն ակնկալիքով, որ ավելի լավ ա լինելու»:
«Տարոնին եմ ընտրել՝ իր՝ ամեն առումով լավը լինելու համար, մեր շատ լավ քաղաքապետն ա»,- ասաց հարցվածներից մեկը:
«Ես վստահ եմ Տարոնի վրա»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը:

Անի Թորոսյան
Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս