Բաժիններ՝

«Այս ընտրություններին խախտումների վերաբերյալ հեռախոսազանգերը և կայքերում հրապարակվող տեղեկություններն աննախադեպ քիչ են». Մուկուչյան

ԿԸՀ-ն մշտապես հետևում է խախտումների վերաբերյալ բոլոր այն հրապարակումներին, որոնք տեղադրվում են կայքերում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Կարող ենք փաստել մեկ բան, որ եթե համեմատում ենք նախկին ընտրությունների հետ, ապա այս ընտրություններում աննախադեպ քիչ են խախտումների վերաբերյալ հեռախոսազանգերը և կայքերում հրապարակվող տեղեկությունները»,- ասաց Մուկուչյանը:

ԿԸՀ նախագահն անդրադարձավ նաև ընտրողների մասնակցության թվին, որը ժամը 14:00-ի դրությամբ կազմում էր 25 տոկոս: Նրա խոսքով՝ ԱԺ ընտրությունների հետ համեմատած, Երևանի ավագանու ընտրություններում քվեարկողների մասնակցությունն ավելի քիչ է:

«Դրա պատճառը կարող է լինել թեկուզ և այն, որ ԱԺ ընտրությունների ժամանակ մասնակցում էին շատ ավելի մեծ թվով կուսակցություններ: Բացի դրանից, ԱԺ ընտրություններն այլ ընկալում ունեն, Երևանի ավագանու ընտրությունները՝ այլ: Ամեն դեպքում, կարծում եմ` բավականին ակտիվություն կա»,- ասաց Մուկուչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս