
Զարուհի Փոստանջյանի աղջիկը հոսպիտալացված է, վիճակը կայուն է․«Արմենիա» ԲԿ բժիշկ. tert.am

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի աղջիկը՝ Լիլիթ Դրամփյանը, «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել շտապօգնության բրիգադով՝ ուղեղի ցնցում հարցականով ախտորոշմամբ․ այս մասին Tert.am-ին հայտնեց «Արմենիա» բ/կ-ի նեյրովիրաբուժական բաժանմունքի հերթապահող բժիշկ Արսեն Բեյբությանը:
«Գանգատներն են՝ գագաթային շրջանի ցավեր, սրտխառնոց: Այս պահին հիվանդը գտնվում է հետազոտման փուլում: Կատարված ռենտգեն հետազոտության արդյունքում ոչ մի խնդիր չի հայտնաբերվել, սակայն ունենք բազմաթիվ հետազոտություններ, որոնք առաջիկայում կատարվելու են: Հիվանդի կյանքին այս պահին սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել: Հոսպիտալացված է»,- ասաց նա՝ նշելով, որ Լիլիթ Դրամփյանի վիճակը կայուն է, հետագա հետազոտություններով կհաստատվի հիմնական կլինիկական ախտորոշումը:
Բժշկի խոսքով՝ հիվանդը հաղորդակցվում է, միայն գանգատվում է սրտխառնոցից և գագաթային ցավերից: «Կան նաև արմունկի շրջանում որոշակի քերծվածքներ»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: