Բաժիններ՝

Երևանի ավագանու ընտրություններին ընտրատեղամասերում տեսանկարահանում օրենքով նախատեսված չի եղել. ԿԸՀ նախագահ

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեսանկարահանումն ընդհանրապես օրենքով նախատեսված չի եղել, սակայն ԿԸՀ­-ն նախապես հայտարարել էր, որ այն իրականացվելու է և լինելու է լրացուցիչ գործիք, որպեսզի առավելագույնս ապահովի թափանցիկությունը: Այս մասին քաղաքացիական պարտքը կատարելուց հետո
լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«474 տեղամասերում ընթանում է քվեարկության գործընթացի տեսանկարահանում, և հնարավոր են ինչ­ինչ խնդիրներ, քանի որ ցանկացած պարագայում, երբ մենք գործ ունենք տեխնիկական սարքերի կիրառման հետ, կարող են լինել նաև տեխնիկական խնդիրներ: Բայց պետք է նկատի ունենանք, որ տեսախցիկները նախ լրացուցիչ գործիքներ են, քանի որ տեղամասային կենտրոններում թեկնածուները կարող են ունենալ իրենց վստահված անձինք, դիտորդներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, վերջին հաշվով` նաև բազմակուսակցական հանձնաժողովի անդամներ, որոնք այդ ամենը կազմակերպում են: Անգամ, եթե խոսք է գնում խափանումների մասին, ապա դրանք որոշակի րոպեների ընթացքում են լինում:

Մասնագետներն ամբողջ ընթացքում հետևում են, եթե նման խնդիրներ են առաջանում, անմիջապես հեռացնում են դրանք: Դրանով պայմանավորված անել ինչ­ինչ դատողություններ, մեղմ ասած, և տարօրինակ է, և անընկալելի»,­-ասաց նա: Անդրադառնալով քվեարկության ընթացքին` Մուկուչյանը նշեց, որ առավոտվանից ուղիղ հեռարձակմամբ են հետևում Երևան քաղաքում քվեարկության կազմակերպման ընթացքին և ահազանգերի վերաբերյալ փորձում են հանգամանքներ ճշգրտել:

«Ըստ էության, կարող են արձանագրել, որ այս պահի դրությամբ քվեարկությունն ընթանում է լիարժեք և բնականոն հունով»,­-հավելեց ԿԸՀ նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս