Զեղչեր «Սիրմեդ» բժշկական կենտրոնի կողմից` հատուկ «Յունիբանկի» քարտապանների համար

«Յունիբանկը» «Սիրմեդ» բժշկական կենտրոնի հետ համատեղ իրականացնում է նոր ակցիա, որի շրջանակում կենտրոնի ծառայություններից  օգտվելիս, բանկի քարտապաններին կտրամադրվեն զեղչեր: «Յունիբանկի» կողմից թողարկված ArCa Classic, Visa Electron և Visa Classic քարտերի դեպքում զեղչի չափը կկազմի 10%, իսկ Visa Gold և Visa Infinite քարտերի դեպքում` 15%: Զեղչերը գործում են բոլոր ծառայությունների համար:  Զեղչից օգտվելու համար հաճախորդը պետք է լինի բանկի քարտապան և բժշկական կենտրոն այցելելիս`  պարզապես ներկայացնի իր`  Յունիբանկի կողմից թողարկված քարտը:

«Յունիբանկը հատուկ իր քարտապանների համար մշտապես իրականացնում է շահավետ և հաճախորդների լոյալության բարձրացմանն ուղղված ծրագրեր: Այդ իսկ նպատակով, բանկը սկսեց համագործակցել «Սիրմեդ» բժշկականկենտրոնի հետ` իր քարտապաններին հնարավորություն ընձեռելով ստանալու որակյալ և ժամանակակից բուժսպասարկում` մինչև 15% զեղչով: Այդպիսով մեր շնորհակալությունն ենք հայտնում մեր  հաճախորդներին` Յունիբանկին վստահելու և մեր ծառայություններից օգտվելու համար», – նշեց «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն  Գուրգեն Ղուկասյանը:

Բժշկական կենտրոնի կողմից հայտարարված այլ զեղչերի, կորպորատիվ փաթեթների, հատուկ  ակցիաների շրջանակներում և ՀՀ գործող ապահովագրական ընկերությունների  ապահովադիրներին մատուցվող ծառայությունների դեպքում  կենտրոնի  ծառայություններից օգտվող  քարտապաններին հավելյալ զեղչեր չեն  տրամադրվում:

«Սիրմեդ»  բժշկականկ ենտրոնը գործում է  2014թ.-ից և իր գործունեությունը ծավալում է երեք հիմնական  ուղղություններով` լաբորատոր հետազոտություններ, դիագնոստիկ (ախտորոշիչ) հետազոտություններ և բուժում, ինչպես նաև էսթետիկ բժշկական  ծառայություններ: Կենտրոնում բոլոր հետազոտությունները  իրականացվում են վերջին սերնդի ժամանակակից սարքավորումներով, ինչպիսիք են լաբորատոր կլինիկական ախտորոշիչ շվեյցարական /Roche/, PCR գերմանական /Rotor gene Q./ և մանրէաբանական լաբորատորիայի ավտոմատ սարքավորումները ֆրանսիական /Vitek 2/, ամերիկայան ողնաշարի դեկոմպրեսիոնը՝տարածաշրջանում եզակի Exten Trac Elite-M3D սարքը, սրտաբանական ախտորոշման սարքավորումները՝համալրված հեռակառավարվող նորագույն Zephyr Life համակարգով,3D/4D թվայնացմամբ TOSHIBA Aplio 500 ուլտրաձայնային համակարգը, Dornier Aries էքստրակորպորալ  հարված-ալիքային թերապիայի սարքը, BTL-5000- Կոմբինացված թերապիան (Էլեկտրաթերապիա, Ուլտրաձայն /1 և 3մհց/, լազերաթերապիան /ինֆրակարմիր, կարմիր, կոմբինացված/, Մագնիսոթերապիա), BTL-6000- Կարճալիքային դիաթերմիան:

Կարդացեք նաև

Առաջատար ապահովագրական ընկերության կողմից երաշխավորվում է «Սիրմեդ» բժշկական կենտրոնի կողմից իրականացված լաբորատոր բոլոր հետազոտությունների արդյունքների հավաստիությունը: Մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագրի շրջանակներում հատուցվելու են «Սիրմեդ» բժշկական կենտրոնի կողմից լաբորատոր հետազոտությունների  իրականացնելու ընթացքում սխալներ թույլ տալու, բացթողումներ  կատարելու արդյունքում պատճառված վնասները:

Ապահովագրական գումարը յուրաքանչյուր ներկայացված պահանջի համար կազմում է վնաս կրած անձի կողմից տվյալ լաբորատոր հետազոտության համար վճարված գումարի տասնապատիկը, սակայն ոչ ավելի քան 500 000 ՀՀ դրամը:

Տեսանյութեր

Լրահոս