Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու ոչ մի հայտ դեռ չի ներկայացվել ԿԸՀ. Մնաց 5 օր

Խորհրդարանական ընտրությունների անցկացմանը զուգընթաց՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախապատրաստվում է նաև մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը։

«Ժամանակացույցը վաղուց սահմանված է, արդեն սկսվել է դիտորդների և ԶԼՄ-ների հավատարմագրման գործընթացը, այս պահին կազմավորվում են ընտրատեղամասերը, և այլն։ Այսինքն՝ ԿԸՀ-ի սահմանած ժամանակացույցի համաձայն՝ բոլոր գործառույթները, չնայած ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկին, ԿԸՀ-ն իրականացնում է»,- ասաց Հ.Հարությունյանը։

Նա նշեց, որ մարտի 30-ից սկսվել է առաջադրումների ժամկետը, բայց մինչ այս պահը ոչ մի կուսակցություն կամ դաշինք գրանցման համար փաստաթղթեր չի ներկայացրել։ ԿԸՀ-ում կուսակցությունների կամ դաշինքների ընտրական ցուցակների ներկայացման ժամկետ սահմանված է մինչև ապրիլի 9-ը։

Տեսանյութեր

Լրահոս