Բաժիններ՝

Ֆլորենտինո Պերեսն ուզում է, որպեսզի Արսեն Վենգերը «Ռեալում» փոխարինի Զինեդին Զիդանին

«Մադրիդի» գլխավոր մարզիչը կհեռացվի, եթե թիմին չդարձնի չեմպիոն:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դիտարկում է գլխավոր մարզչի փոխարինման հնարավորությունը, չնայած Զինեդին Զիդանն անցկացնում է հաջող 15 ամիսներ: Եթե մադրիդցիները ձեռքից բաց թողնեն հաղթանակը Լա Լիգայում, ֆրանսիացին, ամենայն հավանականությամբ, կհեռացվի:

Զիզուին կարող է փոխարինել փորձառու Արսեն Վենգերը: Ինչպես հաղորդում է AS-ը, Պերեսը շատ տարիներ հիացել է Վենգերով և պատրաստ է ռիսկի դիմել՝ չնայած 67-ամյա մասնագետի կարիերայում տեղի ունեցող անկմանը:

29 տուրերից հետո «Ռեալն» առաջ է «Բարսելոնայից» 2 միավորով:
Զիդանը գլխավորել է «Ռեալը» 2016թ. հունվարին: 12 ամիսների ընթացքում թիմը հաղթել է Չեմպիոնների լիգան, Եվրոպայի սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս